Latest update: 23/05/2022
President of the ARTSAKH REPUBLIC
Arayik V. Arutyunyan
Home
/ Speeches / Addresses
 

 
Enter your E-mail address:
 

Addresses


«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 10-ին


«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-36 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, բացառու-թյամբ 28-րդ հոդվածի։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը

Արցախի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, Արցախի Հանրապետության օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերից:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.
«- հաստատում է սույն օրենքով սահմանված եզրակացությունների տրամադրման կարգերը:»։

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Արցախի Հանրապետության առողջապահության բնագավա-ռում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

Արցախի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) իր իրավասության շրջանակներում իրականացնում է՝
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
- Արցախի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահա-մաճարակային հսկողությունը.
- մարդու և հանրության առողջության պահպանման, բնակչության առողջու-թյան բարելավման, հիվանդությունների կանխարգելման քաղաքականության մշա-կումն ու դրա իրականացման ապահովումը.
- սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.
- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցու-թյան սոցիալ-հիգիենիկ դիտարկումների, ուսումնասիրությունների իրականացումը.
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական մեթոդական ղեկավարումը.
- բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը.
- վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորում-ների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրակա-նացման մեթոդական ղեկավարումը:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ՝ Վերահսկողություն իրականացնող մարմին) լիազորությունները

Վերահսկողություն իրականացնող մարմինը իրականացնում է`
- Արցախի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը.
- վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորում-ների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը.
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրակա-նացման մեթոդական ղեկավարումը.
- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցու-թյան զննումների իրականացումը.
- բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազե-կումը:»։

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 4-րդ կետից հանել «զանգվածային» բառը, իսկ «վարակիչ հիվանդություն-ների» բառերից հետո լրացնել «բռնկումների,» բառը.
2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.
«- օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են այլ լիազորություններ:»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրականացնող մարմնին» բառերով և «տեղական ինքնակառավարման մարմիններին» բառերից առաջ լրացնել «պետական կառավարման և» բառերը։

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների և» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրականաց-նող մարմնի» բառերով։

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպություննե-րի և քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքները

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունը կամ անգործությունը, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման, կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել վարչա-կան կամ դատական կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «քաղաքային և գյուղական» բառերը.
2) 2-րդ մասի «միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության դեպքում» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրա-կանացնող մարմնի կողմից» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«Բնակելի շենքերի շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային և նորմատիվային փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացու-թյուն տրամադրում է լիազոր մարմինը»:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության համապատաս-խան մարմնի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով։

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահա-մաճարակային ծառայության» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.
2) 3-րդ մասի «համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով։

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Քաղաքների և այլ բնակավայրերի բնակիչներն ապահովվում են մարդու» բառերը փոխարինել «Համայնքը բնակիչներին ապահովում է» բառերով.
2) 6-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով։

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում,» բառերը:

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սանիտա-րական կանոնների» բառերը.
2) 2-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով։

Հոդված 17. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-20.12-րդ հոդվածներ.

 

«Հոդված 20.1. Արցախի Հանրապետության բնակչության սանիտարահա-մաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները վարա-կիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնա-գավառում

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերը ենթակա են հաշվառման և հաղորդման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից: Հաղորդման և հաշվառման ենթա-կա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների ցանկը հաս-տատվում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն: Հաղորդման և հաշվառման ենթակա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդու-թյունների և թունավորումների դեպքերի հաշվառումը և հաղորդումն իրականացվում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն:
Մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչ-պես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով լիազոր մարմինը, տեսչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակ-ներում և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպու-թյունները, սանիտարական կանոններին համապատասխան, սույն օրենքի 6-10-րդ, 24-րդ հոդվածներով և այլ օրենքներով սահմանված կարգով իրականացնում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները`
- բժշկական փաստաթղթերի, ներառյալ՝ բժշկական զննություն կամ լաբորա-տոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաս-տող փաստաթղթերի ուսումնասիրություն.
- լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն.
- բժշկական զննություն.
- ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.
- վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի կողմից սահմանված ախտա-նիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձանց (այսուհետ՝ հնարավոր վարակակիր), տվյալ վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, հիվանդության ինկուբացիոն շրջանում վարակակրի հետ շփված անձանց (այսուհետ՝ կոնտակտավոր անձինք), ինչպես նաև վարակիչ հիվանդու-թյունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտա-լացում.
- լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսա-կետից անբարենպաստ երկրներից Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Արցախի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդու-թյան կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը, պետական սահմանի անցակետում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները, դեպքն արձանագրող այլ անձինք կամ մարմինները սանիտարական կանոններին համապատասխան տեղեկացնում են լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացումը, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը.
- հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարու-ցիչներ կրող անձանց, կոնտակտավոր անձանց նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.
- հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավոր անձանց շփումների ուսումնասիրու-թյանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.
- անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում:
Սույն հոդվածով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման կարգն ու պայմանները, ինչպես նաև սանիտարահամա-ճարակային անվտանգության կանոնները ենթաօրենսդրական նորմատիվ իրավա-կան ակտով սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումների ենթա-կա անձը տեղեկացվում է այն ախտանիշների մասին, որոնց առկայության հիմքով կատարվում է համապատասխան միջոցառումը, իսկ հոսպիտալացման դեպքում նաև այն վայրի մասին, որտեղ կատարվելու է հոսպիտալացումը: Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։
Անձի` սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից (բացառությամբ իմունականխարգելման) հրաժարվելու դեպքում դրանք իրականաց-վում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում ժամանա-կավոր մեկուսացման նկատմամբ ենթակա են կիրառման սույն օրենքի 20.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երաշխիքները:
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման և տարածման, կանխման ու վերացման նպատակով զինված ուժերի, ոստիկանության և այլ զորքերի զորամասերում օրենքով սահմանված սանիտարահիգիենիկ և հակա-համաճարակային միջոցառումները կարող են իրականացնել պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Արցախի Հանրապե-տության ոստիկանությունը (այսուհետ՝ Ոստիկանություն) կամ Արցախի Հանրա-պետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ Ազգային անվտանգության ծառայություն):

Հոդված 20.2. Կարանտին սահմանելը

Վարակիչ հիվանդությունների` Արցախի Հանրապետության տարածք ներբեր-ման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:
Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ Արցախի Հանրապետության առանձին տարածքներում (հասցեներում):
Կարանտին սահմանելու մասին որոշումը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում են`
- Արցախի Հանրապետության կառավարությունը` Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցակետում կամ համաճարակի (կարանտինային) գոտին երկու կամ ավելի շրջան (ներառյալ՝ մեկ կամ ավելի շրջան և Ստեփանակերտ քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավի-ճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքում.
- շրջանի վարչակազմի ղեկավարը` Արցախի Հանրապետության համապա-տասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ վարչատարածքային միավորում գտնվող կամ գործունեություն իրակա-նացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպա-իրավական ձևից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրերում.
- Ստեփանակերտի քաղաքապետը` Ստեփանակերտ քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում Ստեփանակերտ քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձևից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրերում:
Կարանտին սահմանելու մասին որոշման մեջ նշվում են՝
- կարանտին սահմանելու հիմքերը.
- կարանտինային գոտու (համաճարակի գոտու)՝ վարակի օջախի սահմանները.
- կարանտին սահմանելու ժամկետը.
- անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջը.
- անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային և սահմանափակող միջոցառումների ցանկը, սահմանափակող միջոցառումների կիրառման կարգը, դրանց կիրառման ժամկետը, կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար պատասխանատու մարմինները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Լիազոր մարմինը, գնահատելով սույն օրենքի 20.1-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը, հիվանդության հարուցիչի ախտածնությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի բնական-աշխարհագրական պայմանները՝ հիվանդության արմատավորման տեսակետից, կարանտին սահմանելու և անհրաժեշտ սահմանափակող միջոցառումներ կիրառելու մասին առաջարկություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին կամ Ստեփանակերտի քաղաքապետին։
Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացվում է համապատասխան առաջարկությունը լիազոր մարմնի կողմից Արցախի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին կամ Ստեփանակերտի քաղաքապետին ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Սահմանված ժամկետում որոշում չկայացվելու դեպքում անձանց ժամանակավոր մեկուսացումը վերացվում է:

Հոդված 20.3. Կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանա-փակող միջոցառումները

Կարանտին սահմանելու դեպքում, ի լրումն 20.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումների, կարող են կիրառվել հետևյալ սահմանափակող միջոցա-ռումները.
- համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.
- պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
- անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.
- օբսերվացիա.
- ինքնամեկուսացում.
- մեկուսացում:
Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետևանքները վերացնելու, անձանց և հանրության առողջությունը պահպանելու նպատակներով և պետք է համաչափ լինեն այդ նպատակներին: Կարանտին սահմանելու դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները պետք է համար-ժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմա-նավորված իրավիճակին։
Սույն հոդվածով սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդո-տել Ազգային ժողովի, դատարանների և Մարդու իրավունքների պաշտպանի, զին-ված ուժերի և այլ զորքերի բնականոն գործունեությունը:
Արտակարգ իրավիճակ առաջացնող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունը, կիրառվող այլ միջոցառումների ցանկը, այդ միջոցառումների կազմակերպման և իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Արտակարգ իրավիճակ-ներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով:

Հոդված 20.4. Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանելը

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահ-մանված լինելու դեպքում հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և բժշկական զննության իրականացման կետեր:
Անցակետերում և բժշկական զննության իրականացման կետերում անվտան-գության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը։
Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անվտանգության և ռեժիմի պահպա-նությանը կարող են ներգրավվել նաև լիազոր մարմնի ներկայացուցիչները, Վերա-հսկողություն իրականացնող մարմինը, տեղական ինքնակառավարման մարմին-ները, Ազգային անվտանգության ծառայությունը և արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

Հոդված 20.5. Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպոր-տային միջոցների տեղաշարժման սահմանափակումները

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետև-յալ սահմանափակումները.
- տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի սահման-ներում.
- անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանում.
- բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի առկայություն.
- անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, հանրային տրանսպորտում անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն և սանիտարահամաճարակային կանոնների պահպանում, ուղևորների թվաքանակի սահմանափակում, ինչպես նաև սույն կետով սահմանված սահմանա-փակումների կիրառման նկատմամբ վերահսկողության նպատակով տրանսպոր-տային միջոցների զննում:
Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում և սահմանափակումների խախտման համար պա-տասխանատվության միջոցները կիրառում է Ոստիկանությունը:

Հոդված 20.6. Օբսերվացիան

Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է որոշակի ժամանակահատվածով վարակիչ հիվանդու-թյուններով հիվանդների հետ անմիջական շփված (կոնտակտավորված)` մեկու-սացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներից Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:
Օբսերվացիայի շրջանակներում անձի` բժշկական հետազոտության ենթարկ-վելուց հրաժարվելու դեպքում այն իրականացվում է Քաղաքացիական դատավարու-թյան օրենսգրքով սահմանված դատական կարգով:
Եթե օբսերվացիայի արդյունքներով անձի մոտ հաստատվում է վարակիչ հիվանդության առկայությունը, ապա նրա նկատմամբ կիրառվում է հոսպիտա-լացում` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կամ հրահանգվում է ինքնամեկուսանալ` սույն օրենքի 20.7-րդ հոդվածով սահմանված կարգով:
Օբսերվացիայի իրականացման կարգի մանրամասները սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 20.7. Ինքնամեկուսացումը

Ինքնամեկուսացումը հնարավոր վարակակիր, կոնտակտավոր անձանց, ինչ-պես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ որոշակի ժամանակահատվածում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանա-փակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Ինքնամեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ինքնամեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին:
Անձի նկատմամբ ինքնամեկուսացումը կիրառվում է սույն օրենքով նախա-տեսված կարգով: Ինքնամեկուսացման հրահանգը տրվում է լիազոր մարմնի կամ Վերահսկողություն իրականացնող մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևա-կերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության և այլ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) ինքնա-մեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանու-թյան բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ինքնամեկուսացման հրահանգը կարող է կարանտին սահմանելու որոշմամբ սահմանված դեպքերում կիրառվել նաև Արցախի Հանրապետություն մուտքի դեպքում:
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում ինքնամեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։ Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականաց-նում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մար-մինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը։

Հոդված 20.8. Մեկուսացումը

Մեկուսացումը հնարավոր վարակակիր, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում՝ որոշակի ժամանակահատվածով այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհա-պաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։
Մեկուսացման հրահանգը տրվում է լիազոր մարմնի կամ Վերահսկողություն իրականացնող մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր հրահանգով:
Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության և այլ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) մեկուսաց-ման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագա-վառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնա-տար անձանց գրավոր հրահանգով։
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։ Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրակա-նացնում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը։
Անձի նկատմամբ մեկուսացումը կիրառվում է այն դեպքում, երբ անձին հրահանգվել է ինքնամեկուսանալ, սակայն անձը հրաժարվել է, կամ երբ անձը խախտել է ինքնամեկուսացման հրահանգով նախատեսված կանոնները, ինչպես նաև` սանիտարահամաճարակային անվտանգության նորմերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Մեկուսացման դեպքում անձը արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կամ Ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և լիազոր մարմնի կամ Վերահսկողություն իրակա-նացնող մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է լիազոր մարմնի կողմից սահմանված մեկուսացման վայր, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:
Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության և այլ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) մեկուսաց-նելու դեպքում անձը պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հսկողությամբ և ուղեկցությամբ տեղափոխվում է համապա-տասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառա-յության տնօրենի սահմանած մեկուսացման վայրեր։

Հոդված 20.9. Սահմանափակող միջոցառումների կիրառումն ապահովելու նպատակով անձանց տվյալների փոխանցումը

Սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանափակման ենթակա անձանց վերաբերյալ տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերա-տորի կողմից փոխանցվում են Վերահսկողություն իրականացնող մարմնին և Ոստիկանությանը:

Հոդված 20.10. Կարանտինի գործողության ժամկետը, դրա երկարաձգումը և կարանտինի դադարումը

Կարանտինը սահմանվում է մինչև վեց ամիս ժամկետով:
Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մինչև վեց ամիս՝ պահպանելով կարանտին սահմանելու՝ սույն օրենքով սահմանված կարգը։
Կարանտինը դադարում է կարանտին սահմանելու մասին որոշման ժամկետը լրանալու կամ կարանտին սահմանելու մասին որոշման գործողությունը դադարեց-վելու դեպքում։

Հոդված 20.11. Կարանտին սահմանվելու դեպքում բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը

Կարանտին սահմանվելու դեպքում բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) բժշկա-կան օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով լիազոր մարմնի ղեկավարի հրամանները:


Հոդված 20.12. Սույն գլխով նախատեսված ակտերի և գործողությունների (անգործության) բողոքարկումը

1. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը ենթակա են անհապաղ կատարման, բացառությամբ կարանտին սահմա-նելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:
2. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կարգով կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված բողոքարկումը չի կասեցնում համապատասխան ակտի կատարումը, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառում-ների խախտման դեպքում կայացված ակտերի:»։

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Բժշկական պարտադիր զննությունը

Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության:
Բժշկական զննությունների անցկացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Սննդամթերքի անվտանգու-թյան պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքի։
Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև եթե բժշկական զննությամբ ախտորոշվել է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդություններից որևէ մեկը, ապա Վերահսկողություն իրականացնող մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում` մինչև առողջացումը, չեն թույլատրում աշխատել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»։

Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագիտական փորձաքննու-թյան տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում» բառերը փոխարինել «սանիտարահիգիենիկ փորձաքննության առկայու-թյան դեպքում» բառերով.
2) 3-րդ մասում «փորձաքննություն է իրականացվում նաև» բառերից հետո լրացնել «լիազորված մարմնի կամ» բառերը, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել «, Վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով։

Հոդված 20. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողու-թյունը

Համաճարակաբանական դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը լիազոր մարմնի գործունեությունն է՝ ուղղված Արցախի Հանրապետության բնակչու-թյան սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը:
Լիազոր մարմինն իրականացնում է`
- համաճարակաբանական դիտարկում` առողջության, հիվանդությունների և դրանց տարածման պատճառների ու պայմանների հետ կապված տվյալների շարու-նակական և համակարգված հավաքում, վերլուծություն, գնահատում, կանխատեսում և իր իրավասության շրջանակներում որոշումների ընդունում.
- հիվանդությունների կանխարգելում` դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում և գնահատում.
- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակում.
- վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորում-ների վարչական վիճակագրական հաշվառում:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը Վերա-հսկողություն իրականացնող մարմնի գործունեությունն է Արցախի Հանրապետու-թյան սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգել-ման միջոցով:
Վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը ներառում է`
- վերահսկողությունը հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցա-ռումների իրականացման նկատմամբ.
- Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը, այդ թվում՝ պատասխանատվության.
- պետական հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ապահով-ման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.
- վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորում-ների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտ-նաբերումը.
- վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վիճակագրական տվյալների հավաքումը և վերլուծությունների իրականացումը:»։

Հոդված 21. Օրենքի 25-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը» բառերը փոխարինել «Վերահսկողություն իրականացնող մարմնին» բառերով։

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

2021 թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-108-Ն

 

 

2021-11-13



2021-12-07Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ
2021-11-13«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-07-01Address of Artsakh Republic President Bako Sahakyan in connection with the International Children’s Day
2021-04-24Message of the Artsakh Republic President Arayik Harutyunyan on Genocide Remembrance Day
2021-03-23Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ
2021-02-20Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ
2020-12-10Ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
2020-09-02Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2020-09-01Արցախի Հանրապետության նախագահ Հարությունյանի Ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ
2020-07-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ
2020-06-20Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2020-06-01Artsakh Republic President Arayik Harutyunyan sent a congratulatory address in connection with the International Children's Day
2020-05-28Congratulatory address of Artsakh Republic President Arayik Harutyunyan in connection with the Day of the First Armenian Republic
2020-05-23Ուղերձ «Վերջին զանգի» առթիվ
2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Congratulatory address to President Armen Sargsyan of the Republic of Armenia
2018-04-24Address of Artsakh Republic President Bako Sahakyan in connection with the Memory Day of the 1915 Genocide Victims

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 The Office of the NKR President
Made in ArattaDesign