ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 20/04/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


ԼՂՀ Նախագահի ելույ թը Արցախի թեմի վերաբացման 20-րդ տարեդարձի կապակցությամբ

Վեհափառ տեր,
Սրբազան հայրեր,
Հարգելի հոգեւորականներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր ազգովի տոնում ենք մեր պետականության եւ ժողովրդի համար կարեւորագույն տարեդարձ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը:
Հայ ժողովրդի կյանքում հավատքը միշտ եղել եւ մնում է բոլոր հաղթանակների, ապագայի հանդեպ վստահության հուսալի գրավականը` լինի դա ռազմի դաշտում թե խաղաղ ստեղծագործ կյանքում: Ճակատագրական պահերին նաեւ անսասան հավատքի միջոցով ենք կարողացել հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները:
Անգնահատելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը մեր ժողովրդի գոյատեւման եւ զարգացման գործում: Պատմության ընթացքում, երբ կորցրել էինք պետականությունը, եկեղեցին իր վրա է վերցրել քաղաքական իշխանության դերը եւ դարեր շարունակ հանդիսացել օտարի լծի տակ գտնվող ժողովրդի ազգային ինքնության ու արժանապատվության, միասնականության ու ազատատենչ ոգու պահպանման ամենակարեւոր եւ թերեւս միակ կռվանը:
Ու ամենեւին էլ պատահական չէ, որ եկեղեցին եղել է նաեւ ազգային-ազատագրական պայքարի կազմակերպող ուժը: Այդ գործում իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել Արցախի հոգեւոր թեմը: 18-րդ դարում, երբ հայ ժողովուրդը նոր ազատագրական զարթոնք էր ապրում, Գանձասարը դարձել էր այդ պայքարի կենտրոնը:
Այդպես էր նաեւ մեր նորօրյա պայքարի` Արցախյան շարժման տարիներին: Ինքնին խորհրդանշական է այն փաստը, որ Ստեփանակերտում կայացած առաջին հանրահավաքը տեղի է ունեցել եկեղեցական ամենակարեւոր տոներից մեկի` Տեառնընդառաջի օրը: Արցախահայությունը ստացավ Աստծո օրհնությունը իր արդարացի պահանջատիրության ճանապարհին:
1930 թվականին Ադրբեջանի իշխանությունները փակել էին հայկական բոլոր վանքերն ու եկեղեցիները: Սակայն նույնիսկ այդ պայմաններում նրանք շարունակում էին իրականացնել իրենց սուրբ առաքելությունը` անխզելի կապ ապահովելով անցյալի ու ներկայի միջեւ, հույս ու հավատ ներշնչելով մարդկանց եւ միշտ վառ պահելով ազգային արժանապատվությունն ու հպարտությունը, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հրամայականը:
Արցախի թեմի վերաբացումը հանդիսացավ մեր համաժողովրդական պայքարի անդրանիկ հաղթանակը: Առաջին իսկ օրից թեմը կանգնեց շարժման առաջնագծում` քաջալերելով ժողովրդին նորանոր հաղթանակների ու նվաճումների, կոփելով մարդկանց ոգին, ուժ ու եռանդ հաղորդելով նրանց: 1989 թվականին թեմի վերաբացման շնորհիվ պատմական Արցախի հողում նորից վերազարթոնք ապրեց հոգեւոր կյանքը: Այդ գործում մեծ է թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի անձնական ավանդը:
Բարեկամներ, այսօր մենք ունենք ազգային անկախ պետականություն, մեր ժողովուրդը հաստատակամորեն բռնել է զարգացման ուղին եւ ինքնուրույն կերտում է իր ապագան: Հիմա էլ մեր եկեղեցին շարունակում է պետության հետ ձեռք ձեռքի զորացնել Արցախ աշխարհը, հաջողությամբ իրականացնում է իր հոգեւոր առաքելությունը, ազգապահպանման գործը: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Լեռնային Ղարաբաղում ամուր հիմքերի վրա է դրված պետություն-եկեղեցի կապը: Մենք գործում ենք միասին եւ համատեղ ջանքերով լուծում մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները:
Պատերազմից հետո Արցախում սկսվել է հին եկեղեցիների վերականգնման եւ նորերի կառուցման մի նոր փուլ: Թեմի գործունեությանը նոր լիցք կհաղորդի մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարը, որը կլինի ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ գիտակրթական կենտրոն:
Ներկա պայմաններում անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել եկեղեցու գործունեությունը` հատկապես Արցախի հոգեւոր անվտանգության ապահովման ուղղությամբ: Լուրջ ուշադրություն պետք է դարձվի բնակչության հետ տարվող աշխատանքներին, մասնավորապես, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում:
Պետություն-եկեղեցի-ժողովուրդ անսասան կապը մեր անկախ պետականության հիմնասյուներից մեկն է, եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այսուհետ էլ շարունակելու են ըստ ամենայնի աջակցել մեր հանրապետությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանն ու Արցախյան թեմի զորացմանը: Վստահ եմ, միասին մենք կհասնենք նոր հաղթանակների ու ձեռքբերումների:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի իրադարձության առթիվ եւ մաղթում հաջողություններ ու ամենայն բարիք:
Շնորhակալություն:

 

Ստեփանակերտ, 28 սեպտեմբերի 2009թ.

 

2009-09-28



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign