ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 14/11/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ

Թանկագի՛ն հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Հարգելի՛ մարզիկներ եւ մարզիչներ,
Սիրելի՛ ֆուտբոլասերներ,

Այսօր Արցախում մեծ եւ նշանակալի իրադարձություն է. մեր երկրում անց է կացվում Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունը:
Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, այդ թվում նաեւ պետական այրեր: Ուզում եմ ողջունել այստեղ մեզ հետ գտնվող եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության Նախագահ Անատոլի Բիբիլովին, ԿՈՆԻՖԱ-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդին, ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի կառույցի ղեկավար Ալբերտո Ռիսկիոյին եւ մեր բոլոր հյուրերին: Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ արցախյան հողում:
Նման միջազգային մարզական միջոցառում մեր երկրում տեղի է ունենում առաջին անգամ, եւ այն պատշաճ մակարդակով անցկացնելու համար կատարվել է ծավալուն ու քրտնաջան աշխատանք:
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել այս գեղեցիկ ու կարեւոր մրցաշարի անցկացման գործում: Հուսով եմ, որ ե՛ւ մարզիկները, ե՛ւ ֆուտբոլասերները բավականություն կստանան խաղերից:
Սպորտը, հատկապես ֆուտբոլը, այն բացառիկ բնագավառներից է, որոնք պետք է միավորեն ժողովուրդներին եւ մարդկանց, ամրապնդեն նրանց միջեւ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը, նպաստեն կապերի հաստատմանը, խթանեն մարդասիրական շփումներն ու փոխգործակցությունը:
Սպորտը չի ճանաչում սահմաններ եւ սահմանափակումներ, խտրականություն եւ երկակի ստանդարտներ: Այն խաղաղության խորհրդանիշ է, որտեղ պայքարն արդար է, եւ հաղթում է նա, ով ավելի լավ է պատրաստված:
Հարգելի՛ բարեկամներ,
Արցախում ֆուտբոլի նկատմամբ միշտ եղել է հատուկ վերաբերմունք, եւ մենք ունենք ձեւավորված ավանդույթներ: Շատերիս համար մեր լավագույն մարզիկները եղել են ոգեշնչման աղբյուր, յուրաքանչյուր պատանի ուզում էր նմանվել նրանց:
Հուսով եմ, որ այս մրցաշարը ի հայտ կբերի ֆուտբոլային նոր դեմքերի, ովքեր օրինակ կծառայեն մատաղ սերնդի համար եւ իրենց խաղով մեզ կպարգեւեն բազմաթիվ գեղեցիկ ու հիշարժան պահեր, երջանիկ ու տպավորիչ ակնթարթներ՝ այս առաջնությունը վերածելով իսկական մարզական տոնի:
Ես հաջողություն եմ մաղթում բոլորիդ, եւ թող հաղթի ուժեղագույնը:
Շնորհակալություն:

ք.Ստեփանակերտ, 1 հունիսի 2019թ.

 

2019-06-01



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign