ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում

/Ստեփանակերտ, 25 դեկտեմբերի 2012թ./


Պարոնայք գեներալներ եւ սպաներ,
Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ ողջունել բոլորիդ:
Ես կարեւորում եմ իմ յուրաքանչյուր հանդիպումը Պաշտպանության բանակի անձնակազմի հետ: Եվ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստերին իմ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ բանակի առջեւ ծառացած խնդիրները եւ այն գործընթացները, որոնք նպատակաուղղված են մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանն ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, մշտապես գտնվում են իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:
Բանակաշինությունը մեր պետական քաղաքականության գերակա ուղղություններից է: Այդ իսկ պատճառով, 2012 թվականին եւս բավականին ծավալուն եւ նպատակասլաց աշխատանքներ ենք իրականացրել հանրապետության զինված ուժերի շինարարության ոլորտում, այդ թվում` բանակի մարտական եւ բարոյահոգեբանական պատրաստության, ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հնարավորությունների ընդլայնման, զորահավաքային պատրաստականության կատարելագործման եւ մի շարք այլ ուղղություններով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առաջնային գծի ամրապնդման, ինժեներական ամրակառույցների եւ պաշտպանական այլ համակարգերի ստեղծման գործընթացներին, ինչը հնարավորություն է տվել մարտական հերթապահություն իրականացնող զինվորին առավելագույնս արդյունավետ հակազդել հակառակորդի նախահարձակ գործողություններին: Իսկ նման փորձեր ադրբեջանական զինուժի կողմից հաճախակի են եղել:
Ինչպես ձեզ հայտնի է, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 13000 անգամ, ինչը 2000-ով ավելի էր, քան անցած տարի: Հաճախակի էին նաեւ Ադրբեջանի կողմից դիպուկահարների խմբերի օգտագործումը: Բացի նշվածից 2012թ. հակառակորդը դիվերսիոն-հետախուզական խմբերի ներգրավմամբ 7 անգամ փորձել է առաջնային գծում ապակայունացնել իրավիճակը, սակայն հանդիպելով մեր դիրքապահների դիմադրությանը, հետ է շպրտվել:
Անցնող տարում Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը եւ նրա պահվածքը դարձել են էլ ավելի ագրեսիվ եւ ապակառուցողական: Բաքուն շարունակում է հնչեցնել ռազմատենչ, հակահայկական հայտարարություններ, ավելացնել ռազմական ծախսերը, խախտել զինադադարի ռեժիմը: Դրան գումարվեց նաեւ հայ սպային նենգաբար կացնահարած մարդասպան հանցագործի ազատ արձակումը եւ հերոսացումը Ադրբեջանի կողմից: Միջազգային իրավունքի եւ տարրական բարոյական նորմերի կոպտագույն այս խախտումը լուրջ հարված հասցրեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ միջնորդ երկրների կողմից տարիներ շարունակ իրականացվող աշխատանքին: Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն եւ սպառնալիք է հանդիսանում ողջ քաղաքակիրթ մարդկության համար:
Դրա հետ մեկտեղ, Բաքուն մերժում է ցանկացած առաջարկ` ուղղված սահմանների երկայնքով փոխվստահության համալիր միջոցառումների իրականացմանը: Այսպես, նա մերժում է առաջին գծից դիպուկահարների դուրս բերման մասին մեր առաջարկը, որը մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ենք ներկայացրել մոտ հինգ տարի առաջ: Միջնորդների տարածաշրջան կատարած վերջին այցելության ժամանակ պաշտոնական Ստեփանակերտը ներկայացրել է մեկ այլ առաջարկ` հոգեւոր եւ միջազգային մի շարք տոն օրերին զերծ մնալ ցանկացած կրակոցներից: Միջնորդների կողմից այդ առաջարկը դրական է ընդունվել, իսկ Բաքվի կողմից` ինչպես միշտ որեւէ արձագանք չկա:
Այս ամենը մենք չենք կարող հաշվի չառնել, հատկապես` բանակաշինության գործընթացում: Մենք չենք ընդօրինակելու Ադրբեջանի քայլերը: Ազգային եւ այլ տիպի խտրականությունը, ագրեսիվ եւ անմարդկային պահվածքը խորթ է հայ քաղաքակրթության համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն, դա ամենեւին էլ չի նշանակում, թե պատրաստ չենք արժանի պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին: Ես ժամանակին պաշտպանության նախարարին եւ բանակի հրամանատարական կազմին հանձնարարել եմ ցանկացած ոտնձգության տալ ուժգին հակահարված:
Իսկ դա նշանակում է, որ բանակի հզորացմանը միտված պետական քաղաքականությունը, ինչպես մինչեւ հիմա, այնպես էլ այսուհետ եւս կրելու է համակարգված բնույթ: Հանրապետության զինված ուժերի շինարարության ընթացքում մեզ միշտ առաջնորդել է քանակականը որակականի վերածելու սկզբունքը:
Ելնելով ժամանակակից ռազմարվեստի զարգացման եւ, ըստ այդմ, հանրապետության պաշտպանական համակարգը տվյալ առաջընթացի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, միայն վերջին տարիների ընթացքում Պաշտպանության բանակի շարքերը համալրվել են հայրենական եւ օտարերկրյա բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած 1000-ից ավելի սպաներ:
Կադրերի պատրաստության ոլորտում արձանագրված հաջողություններն իրենց դրական ազդեցությունն են ունեցել շտաբային, հրամանատարական եւ մարտավարական պատրաստության վրա: Ասվածի ամենացայտուն օրինակն է այս տարվա հոկտեմբերին բանակի հարվածային խմբավորումների հետ անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը, որի ընթացքում ներգրավված անձնակազմը ցուցադրեց ժամանակակից համազորային մարտի վարման համար անհրաժեշտ օպերատիվ եւ մարտավարական բարձր ունակություններ:
Մարտավարական խնդիրների լուծմանը զուգընթաց համալիր աշխատանքներ են իրականացվել նաեւ բանակի սպառազինության եւ տեխնիկայի համալրման ուղղությամբ: Ի տարբերություն մեր հավանական հակառակորդի, որը տարիներ շարունակ կարծես առաջնորդվում է <<որքան շատ, այնքան լավ>> սկզբունքով, մենք նախընտրել ենք բանակը համալրել այնպիսի զինատեսակներով, որոնց տեխնիկական բնութագրերը` մարտական կիրառման առումով, բավարարեն տարածաշրջանի աշխարհագրական դիրքի պահանջները եւ մարտավարական առանձնահատկությունները: Անցնող տարում Պաշտպանության բանակի սպառազինությունը համալրվել է զրահատեխնիկայի, ավտոմոբիլային տեխնիկայի, տարբեր տրամաչափի հրետանային միջոցների, նռնականետերի, հրաձգային զենքերի, խոշոր տրամաչափի գերճշգրիտ դիպուկահար հրացանների, դիտարկման սարքերի, ռեակտիվ կառավարվող հրթիռների եւ այլ տեսակի զինամթերքների նոր խմբաքանակով: Ժամանակակից սպառազինությամբ բանակի համալրվածության լավագույն վկայությունն է նաեւ այս տարվա մայիսին Ստեփանակերտում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ուժերի եւ միջոցների աննախադեպ ծավալը:
Դրական եմ գնահատում նաեւ իրականացված կառուցվածքային փոփոխությունները, որոնք անկասկած նպաստել են զինված ուժերի մարտունակության եւ կառավարման արդյունավետության բարձրացմանը: Հատկապես կուզենայի նշել 8-րդ առանձին մոտոհրաձգային եւ առանձին տանկային գնդերի հիմքերի վրա վերակազմավորված բրիգադաների ստեղծումը, որոնց տրամադրության տակ եղած ուժերն ու միջոցները անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան առավել նպատակային իրականացնել գլխավոր հարվածային բռունցքի իրենց վերապահված առաքելությունը:
Այս ամենով հանդերձ, բանակն առավել քան ուժեղ է, եթե նրա շարքերում ծառայում են բարոյապես թրծված, արհեստավարժ եւ կատարողականությամբ փայլող զինվորներ: Այս համատեքստում չեմ կարող չանդրադառնալ բանակային կյանքի ամենացավոտ հարցերից մեկին` զինծառայողների մահվան ելքով դեպքերին: Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա համեմատ այդ ուղղությամբ արձանագրվել է նվազում, այդուհանդերձ, պետք է նշել, որ առկա իրավիճակը մեզ չի բավարարում: Ես ասել եւ այսօր էլ կրկնում եմ` մենք խաղաղ պայմաններում, անգամ եթե այդ խաղաղությունը հարաբերական է, զինվոր կորցնելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի բացառվեն նման դեպքերը: Խոսքը հատկապես վերաբերում է այս տարվա ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության 6 եւ համածառայողի կողմից դիտավորյալ սպանության 1 դեպքերին: Պետք է քաջ գիտակցել, որ ցանկացած կորուստ, հատկապես, եթե դա պատասխանատու անձնակազմի բացթողման հետեւանք է, աններելի է եւ բացասաբար է ազդում բանակի ոգու եւ մարտունակության, նրա հեղինակության, բանակ-հասարակություն կապերի վրա:
Կարծում եմ` բոլորիդ համար խնդիրը պարզ է, եւ կտրուկ քայլեր կձեռնարկեք բացասական երեւույթների դեմ պայքարելու ուղղությամբ:
Պարոնայք գեներալներ եւ սպաներ,
Բանակի մարտունակության բարձրացման կարեւորագույն նախապայմաններից մեկն էլ թիկունքային ապահովմանն ուղղված գործընթացների ճիշտ եւ նպատակային իրականացումն է, ինչը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Արդյունքում, այսօր բոլոր զորամասերում մենք ունենք արդի չափանիշներին համապատասխան զորանոցային պայմաններ, ճաշարաններ, կոմունալ-կենցաղային եւ բուժական օբյեկտներ եւ այլն: Լուրջ աշխատանքներ են իրականացվել նաեւ առաջնային գծում անձնակազմի դաշտային պայմանների բարելավման ուղղությամբ:
Այս ամենին զուգահեռ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Միայն վերջին տարիների ընթացքում կառուցվել եւ զինծառայողներին են հատկացվել մոտ 600 հարմարավետ բնակարաններ: 2012թ. սոցիալապես անապահով, ինչպես նաեւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվել է 88 մլն. դրամի չափով աջակցություն:
Հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ Արցախյան պատերազմում զոհված, անհայտ կորած եւ հաշմանդամ դարձած մեր ազատամարտիկների հիմնախնդիրներին: Նպատակային աշխատանքներ են իրականացվում նրանց սոցիալական, այդ թվում` բնակարանային, կենցաղային, առողջության եւ կրթության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:
Ինչպես բանակաշինության, այնպես էլ մեր երկրի ընդհանուր զարգացման գործում նշանակալի են Արցախի ազատամարտիկների միության դերակատարությունն ու ավանդը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները բարձր են գնահատում ազատամարտիկների ակտիվ մասնակցությունը մեր հայրենիքի պաշտպանությանն ու բարգավաճմանը եւ այսուհետ էլ ըստ ամենայնի կաջակցեն միության գործունեությանը:
Թանկագին բարեկամներ,
Ավարտին է մոտենում 2012 թվականը: Այն, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է կայուն աճ: Տարին ակնկալում ենք եզրափակել ավելի քան 10 տոկոս տնտեսական աճով:
2012 թվականին մեր հանրապետությունում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնք եւս մեկ անգամ ցույց տվեցին արցախցիների հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին ու համամարդկային արժեքներին: Մենք այսուհետ էլ կշարունակենք հաստատակամորեն ընթանալ մեր ընտրած ուղով, կշարունակենք կառուցել մեր պետությունը միջազգային չափանիշներին ու նորմերին համապատասխան եւ անել հնարավորը հայրենի երկրի ու բանակի հզորացման համար:
Հարգելի ներկաներ,
Ուզում եմ շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին` տարին բավարար ավարտելու եւ առաջադրված խնդիրները արդյունավետ կերպով իրականացնելու կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաեւ բոլորիդ գալիք Նոր տարին` շարքային զինվորից մինչեւ գեներալ: Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ` մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության ապահովմանն ուղղված ձեր հայրենանվեր առաքելության իրականացման գործում, իսկ մեր հայրենիքին` խաղաղություն ու բարգավաճում:
Շնորհակալություն:

 

2012-12-25



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign