ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
Սրբազան հայր,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունենք բոլորս միասին քննարկել Արցախի հետագա զարգացմանը վերաբերող կարեւորագույն հարցերը:
Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է մեր ժողովրդի ամենահայրենասեր, կայացած եւ ակտիվ հատվածներից մեկը: Արցախի անկախ պետականության ձեւավորումից ի վեր ձեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն մասնակցել է հայրենի երկրի շենացման ու զարգացման գործընթացին: Դժվար է պատկերացնել որեւէ ոլորտ, որտեղ չի զգացվում ձեր ներկայությունը: Արդյունքում, նաեւ այդ գործուն մասնակցության շնորհիվ է մեզ հաջողվել իրականացնել ռազմավարական բազմաթիվ ծրագրեր:
Բավական է նշել, որ շուտով կավարտվի Ստեփանակերտում ժամանակակից պայմաններին համապատասխան, ողջ տարածաշրջանում տեխնիկապես ամենահագեցած հիվանդանոցներից մեկի կառուցումը: Արցախի մայրաքաղաքում ավարտվել է թիվ 3 դպրոցի կապիտալ վերանորոգումը, ընթացքի մեջ է թիվ 1 եւ թիվ 6 դպրոցների նոր մասնաշենքերի, ինչպես նաեւ նոր ծննդատան շինարարությունը: Վերջերս Շուշիում կապիտալ վերանորոգվել են Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, պատմական <<Մարիամ Ղուկասյան>> օրիորդաց դպրոցի շենքը, որտեղ տեղակայվել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ մի շարք այլ հաստատություններ: Արցախի վետերաններին եւ հաշմանդամներին պարբերաբար տրամադրվում է տարբեր տեսակի օգնություն, այդ թվում` ձեռքի կառավարման մեքենաներ: Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվել է ծերանոցի շենքը:
Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվել ու կառուցվում են բազմաթիվ ջրատարներ, ճանապարհներ եւ կենսական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ: Ուզում եմ, մասնավորապես, նշել Վանք-Քոլատակ ճանապարհը, որը տանում է մինչեւ Արցախի ամենահին վանքերից մեկը` Հակոբավանք: Այդ ճանապարհն ունի կարեւոր տնտեսական նշանակություն եւ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:
Մշտական աջակցություն է ցուցաբերվում նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես, արցախյան Մեծ հարսանիքին մասնակցած զույգերի երեխաներին նպաստների տրամադրման ծրագրի շրջանակներում:
Այս ամենն իրականացվել է Ռուսաստանի մեր քույրերի ու եղբայրների անմիջական աջակցությամբ: Նրանցից շատերն այսօր այս դահլիճում են: Մենք բարձր ենք գնահատում նման սրտացավ ու անշահախնդիր վերաբերմունքը՝ այն համարելով մեր ժողովրդի միասնության կարեւոր դրսեւորումներից մեկը:

Թանկագին բարեկամներ,

Այսօր մենք հավաքվել ենք մեկ այլ կարեւոր ծրագիր կյանքի կոչելու նպատակով, որի հիմքում ընկած է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը երկարաժամկետ հեռանկարով: Զարգացած գյուղը մեր ժողովրդին հողի հետ կապող ամենակարեւոր միջոցն է եւ միանգամից լուծում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, գյուղատնտեսության, տեղական արտադրության, վերամշակող արդյունաբերության, ժողովրդագրության եւ այլ բնագավառներում: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ամուր եւ շենացող գյուղը Արցախի հզորության առանցքային բաղադրամասերից մեկն է:
Այս ծրագրի շրջանակներում հատուկ տեղ է հատկացվում գյուղական համայնքային կենտրոնների կառուցմանը: Յուրաքանչյուր կենտրոն իր մեջ կընդգրկի գյուղապետարան, բուժկետ, ինտերնետ-ակումբ եւ հանդիսությունների սրահ: Այդ կենտրոնների կառուցումն անկասկած կնպաստի բնակչության կենսապայմանների բարելավմանը, գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա արցախյան գյուղի շարունակական զարգացման վրա:

Սիրելի հայրենակիցներ,

2012 թվականը հոբելյանական է մեր ժողովրդի համար: Ազգովի տոնեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 20-ամյակը: Այն հոբելյանական է նաեւ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի համար, որն իր 20-րդ տարեդարձն է բոլորում: <<Հայաստան>> հիմնադրամն այն կառույցն է, որն աշխարհասփյուռ հայությանը համախմբում է տարբեր ծրագրերի շուրջ, որոնց նպատակը մեկն է՝ զարգացնել ու զորացնել պատմական հայրենիքը, էլ ավելի ամրապնդել ու խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:
Ուզում եմ վստահ լինել, որ տոնական այդ մթնոլորտը լրացուցիչ խթան կհանդիսանա համազգային այս միջոցառումը հաջողությամբ իրականացնելու համար:
Ես ավելի քան վստահ եմ, որ լինելով միասնական, կազմակերպված, ունենալով համապատասխան կամք ու վճռականություն, մենք ի վիճակի ենք լուծել մեր առջեւ ծառացած ցանկացած խնդիր:
Բոլորիդ կոչ եմ անում նույն եռանդով ու ոգեւորությամբ մասնակցել <<Հեռուստամարաթոն 2012>>-ին եւ ինչպես միշտ սատար կանգնել Արցախի շենացման հայրենանվեր գործին:

Շնորհակալություն:

 

 

Մոսկվա, 8 նոյեմբերի 2012թ.

 

2012-11-09



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign