Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը <<Մարդը եւ տիեզերքը>> գիտագործնական գիտաժողովի մասնակիցներին
/Ստեփանակերտ, 16 սեպտեմբերի 2012թ./
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ իմ գոհունակությունը հայտնել Արցախում նման կարեւոր միջոցառման անցկացման կապակցությամբ:
Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տիեզերքի ուսումնասիրման երկրագնդի ամենահին վայրերից մեկը, ինչի մասին են վկայում այստեղ առկա հինավուրց աստղադիտարանները: Ոլորտը մեծ զարգացում է ապրել նաեւ 20-րդ դարում, որը կարելի է համարել հայ աստղագիտության ոսկե դարը: Տիեզերքի ուսումնասիրման գործում շոշափելի է նաեւ ծնունդով արցախցի գիտնականների ներդրումը, ինչը մեծ հպարտություն է ներշնչում մեզ բոլորիս:
Այդ իսկ պատճառով, մենք չափազանց կարեւորում ենք տիեզերքի ուսումնասիրմանը նվիրված գիտական միջոցառումների անցկացումը մեր երկրում, հատկապես՝ անվանի մասնագետների մասնակցությամբ: Համոզված եմ, որ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտագործնական գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կխթանի տիեզերքի ուսումնասիրման հանդեպ հետաքրքրությունը մեր հանրապետությունում:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք եւ ամենայն բարիք:
2012-09-16