ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 01/12/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Երդմնակալության արարողության ժամանակ

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Գերաշնորհ Սրբազան հայրեր,
Հարգարժան նախագահ Ղուկասյան,
Պարոնայք գեներալներ եւ սպաներ,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի հյուրեր,

Ստանձնելով Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը` ես քաջ գիտակցում եմ, թե ինչ հսկայական պատասխանատվություն եմ վերցնում, պատասխանատվություն` հայրենի երկրի, հարազատ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ես պատրաստ եմ ու հաստատակամ` կյանքի կոչելու իմ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, Արցախը առաջ տանելու կայուն եւ համակողմանի զարգացման ճանապարհով: Կշարունակեմ ծառայել մեր հայրենիքի հետագա զորացման ու բարգավաճման գործին, անել հնարավորը, որպեսզի մեր քաղաքացիների կյանքը լինի ավելի բարեկեցիկ ու ապահով:
Հինգ տարի առաջ` սեպտեմբերի 7-ին, առաջին անգամ ստանձնեցի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը եւ ձեզ հետ միասին ձեռնամուխ եղա երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով, բոլոր քաղաքական ուժերի ներգրավմամբ, Հայաստանի եւ Սփյուռքի մշտական աջակցությամբ մեզ հաջողվեց լուծել բազում խնդիրներ, իրականացնել տարբեր ծրագրեր` ուղղված Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսության համաչափ զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը: Վերջին հինգ տարիներին կատարվել է զգալի աշխատանք, ձեռքբերումները շոշափելի են եւ ակնառու: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս ամենում մեծ է մեր բոլոր քաղաքացիների, ձեզնից յուրաքանչյուրի ներդրումն ու անձնական ավանդը:
Ես շահագրգռված եմ իմ հետագա աշխատանքում հաշվի առնել բոլոր կարծիքներն ու տեսակետները, ուսումնասիրել ու քննարկել ներկայացված առաջարկությունները: Կոչ եմ անում շարունակել սկսածը, շարունակել նոր ոգով ու եռանդով, հույսով ու հավատով, համոզված, որ մեր հաջողությունը մեր ձեռքերում է, եւ որ անպայման կհասնենք ցանկալի արդյունքի:
Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ ապացուցել, որ կարող է նվաճել անհասանելի թվացող բարձունքներ` իր անկոտրում կամքի ու անսասան ոգու, խոր իմաստնության ու բազկի ուժի, միասնականության ու համախմբվածության շնորհիվ: Դրա վկայությունը մեր այսօրվա վերածնված Արցախն է: Փորձությունների միջով անցած ու անդառնալի կորուստներ կրած եւ այժմ հաղթական կեցվածքով իր պապերի հողը շենացնող, հայրենի օջախը վառ պահող արցախցին պետք է ապրի արժանավայել կյանքով: Հանուն այդ նպատակի են իրենց կյանքը զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: Հանուն այդ նպատակի ենք մենք այսօր պայքարում, մշակում եւ իրականացնում կենսական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրեր:
Մենք պարտավոր ենք կառուցել ժողովրդավարական պետություն, որի հիմքում կլինեն մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերն ու համազգային ձգտումները, փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ:
Մեր ազգի հարստությունը` դա ամենից առաջ նրա մտավոր ներուժն է, հասուն ու գործունյա մարդիկ, կիրթ ու բազմակողմանի զարգացած երիտասարդները: Եվ մենք պարտավոր ենք զարգացնել տնտեսությունը, ստեղծել անհրաժեշտ ու հավասար պայմաններ, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր անհատ կարողանա լիարժեք դրսեւորել իր ունակություններն ու կարողությունները:
Պարտավոր ենք հոգ տանել զոհված ազատամարտիկների ընտանիքների, արցախյան պատերազմի հաշմանդամների, մեր բնակչության սոցիալապես անապահով խավերի մասին:
Պարտավոր ենք ամրապնդել Արցախի Հանրապետության ազատությունն ու անկախությունը, օրեցօր հզորացնել նրա անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող պաշտպանության բանակը: Հայոց բանակը մեր պարծանքն ու հպարտությունն է, մեր հաղթական ոգու լավագույն վկայությունը: Մենք ասել ենք եւ կրկնում ենք, որ կտրականապես դեմ ենք պատերազմին, որ հակամարտության լուծումը տեսնում ենք միայն խաղաղ կարգավորման ճանապարհով, քաղաքակիրթ երկխոսության միջոցով` Արցախի Հանրապետության` որպես բանակցությունների լիիրավ կողմի մասնակցությամբ: Միաժամանակ, մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ մեր անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են, եւ նրանց սպառնացող ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան:

Թանկագին բարեկամներ,
Մենք պարտավոր ենք ունենալ հզոր ու զարգացող հայրենիք, որը յուրաքանչյուր հայի հպարտությունն է, երկիր, որտեղ ապրելն ու արարելը պատիվ է յուրաքանչյուր քաղաքացու համար: Ես ավելի քան վստահ եմ, որ մենք կկարողանանք իրականացնել համազգային նպատակներն ու ձգտումները, կկարողանանք, քանի որ արդեն երկու տասնամյակ է, ինչ համախմբված ու արժանապատվորեն կառուցում ենք մեր հարազատ Արցախը: Եվ կշարունակենք կառուցել, կառուցել միասին` հանուն մեր ժողովրդի եւ նրա հուսալի ապագայի:

Շնորհակալություն:

 

 

 

Ստեփանակերտ, 7 սեպտեմբերի 2012թ.

 

2012-09-07



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign