ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 01/12/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ

/Մոսկվա, 21 դեկտեմբերի 2011թ. /


Սրբազան հայր,
Հարգարժան դեսպան,
Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ եւ ի դեմս ձեզ` Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին:
Հեռուստամարաթոնի շրջանակներում, ինչպես գիտեք, տեղի են ունեցել շատ հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներում: Այսօրվա հանդիպումն ունի առանձնահատուկ նշանակություն` հաշվի առնելով հանդիպման ձեւաչափն ու այն խնդիրները, որոնք մեզ հաջողվել է լուծել միասին երկար տարիների ընթացքում: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեզնից յուրաքանչյուրը հանդիսանում է այն արժանի հայը, ով իր հնարավորության սահմաններում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես անկախ պետության կայացման գործին:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հոգատար վերաբերմունքը Արցախի հանդեպ, հայրենի երկրին ու ժողովրդին ձեր անսահման նվիրվածությունը, ինչը մեզ համար ունի ինչպես նյութական, այնպես էլ բարոյական հսկայական նշանակություն: Այն օգնում է մեզ ավելի արագ կառուցել Արցախ աշխարհը, ստեղծել ժամանակակից պայմաններ տնտեսության զարգացման, մարդկանց նորմալ կենսագործունեության ապահովման ուղղությամբ: Ձեր աջակցությամբ իրականացվել եւ այսօր էլ իրականացվում են շատ ծրագրեր, կառուցվում ու վերանորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, բնակելի տներ, ճանապարհներ, անց են կացվում ջրատարներ Արցախում ապրող եւ իր ձեռքերով իր ապագան կերտող մեր ժողովրդի համար: Դա ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն է, ինչի համար մենք խորապես երախտապարտ ենք ձեզ բոլորիդ:
Թանկագին բարեկամներ,
Այս տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների արդյունքում Արցախում արդեն ակնառու են դրական տեղաշարժերը, արձանագրվել է կայուն տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցում է նախկին տարիների ցուցանիշը: Առկա է բարենպաստ ներդրումային դաշտ, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային տարբեր ընկերությունների հետ: Այս ամենի մեջ անգնահատելի է նաեւ ձեր ներդրումը:
Եվ այսօր մենք կրկին հավաքվել ենք այստեղ, որպեսզի ձեզ հետ միասին, համատեղ ուժերով շարունակենք լուծել մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները: Այդպիսի խնդիր է այսօր հանդիսանում Արցախի ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը եւ դրանց պաշտպանությունը: Մենք նախատեսում ենք այս տարի եւս շարունակել հանրապետության ջրային համակարգի բարելավման գործընթացը, որպեսզի 21-րդ դարում գոնե արցախցին ջրի պակաս չզգա:
Ուզում եմ վստահ լինել, որ այս անգամ էլ մենք կկարողանանք միավորել մեր ջանքերը եւ հաջողությամբ իրականացնել հայրենի երկրի համար ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը եւս: Միայն այսպես միասնաբար մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները եւ հաստատուն քայլերով ընթանալ մեր պետականության ամրապնդման, հարազատ ժողովրդի համար արժանավայել կյանք ստեղծելու ճանապարհով:
Սիրելի հայրենակիցներ,
Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին նոր հաջողություններ բերի ձեզ եւ ձեր ընտանիքներին:
Շնորհակալություն:

 

2011-12-21



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign