ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 14/12/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ

/Լոս Անջելես, 20 նոյեմբերի 2011թ./


Սիրելի հայրենակիցներ,
Թանկագին քույրեր ու եղբայրներ,

Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ հաղորդել արցախցիների ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Նաեւ ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել արդեն ավանդական դարձած այս հանդիպման կազմակերպիչներին, ձեզ բոլորիդ, Սփյուռքի մեր հայրենակիցներին` Արցախին մշտապես սատարելու եւ աջակցելու համար:
Դուք մեզ հետ եք եղել պատերազմի ծանր տարիներին, երբ կենաց-մահու պայքար էինք մղում թվով ու սպառազինությամբ մեզ բազմիցս գերազանցող թշնամու դեմ ու պաշտպանում մեր պապերի հողը: Մեզ հետ էիք պատերազմից հետո, երբ ստիպված էինք վերականգնել մեր ավերված երկիրն ու ապաքինվել զրկանքների ու կորուստների ցավից: Դուք մեզ հետ եք նաեւ այսօր, երբ արդեն կառուցում ենք ժամանակակից, ժողովրդավարական, կայուն զարգացող ու հաստատուն քայլերով դեպի ապագան ընթացող պետություն:
Ես ավելի քան վստահ եմ, որ այդ ապագան կլինի պայծառ ու լուսավոր, բարգավաճ ու հաղթական, որ մեր վաղվա օրը կլինի ավելի լավ, քան այսօրն է: Վստահ եմ, որովհետեւ մեր ժողովուրդն արժանի է դրան: Վստահ եմ, որովհետեւ այդ ամենին հասնելու համար մենք ունենք անսասան կամք ու միասնական ոգի, ունենք ձեզ նման նվիրյալների մի հզոր բանակ: Սա մեր ժողովրդի արժանիքն է ու հարստությունը, որը պահպանելն ու շարունակաբար ամրապնդելը յուրաքանչյուր հայի պարտքն է:
Ես ասացի, որ Արցախն այսօր բռնել է կայուն զարգացման ուղի: Դա սոսկ խոսքեր չեն: Իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում մենք արձանագրել ենք կայուն տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցում է նախկին տարիների ցուցանիշը: Լայնածավալ աշխատանքի շնորհիվ հասել ենք նրան, որ հանրապետության մի շարք ոլորտներում վերացել են այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան: Ստեղծել ենք բարենպաստ ներդրումային դաշտ, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային տարբեր հայտնի ընկերությունների հետ:
Թանկագին բարեկամներ,
Մեր հաջողությունների մեջ անգնահատելի է ձեր ներդրումը: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում կառուցվել եւ վերանորոգվել են բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, բնակելի տներ, ճանապարհներ: Վերջին երեք տարիների ընթացքում խմելու ջրով ապահովվել է 66 համայնք: Ընդհանուր առմամբ, կառուցվել է մոտ 470 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման ցանց: Այդ ծրագրի իրականացման համար ծախսվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամ, որի 60 տոկոսը ֆինանսավորվել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից:
Բայց պետք է նաեւ նշեմ, որ դեռեւս շատ են անելիքներն ու անհապաղ լուծում պահանջող խնդիրները: Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է մնում խմելու ջրի հարցը: Մենք նախատեսում ենք այս տարի շարունակել հանրապետության ջրային համակարգի բարելավման ծրագիրը: Ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը եւ նրանց պաշտպանությունը հանդիսանում է արցախյան պետականության ամրապնդման ամենակարեւոր ուղղություններից մեկը, որի դերը դժվար է գերագնահատել: Այն ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Ջուրը ռազմավարական այն ռեսուրսն է, որի տեղը համաշխարհային քաղաքականության մեջ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Իսկ մենք ունենք այդ ռեսուրսի չօգտագործվող հսկայական ծավալներ:
Սիրելի հայրենակիցներ,
Կոչ եմ անում բոլորիդ նույն եռանդով ու ոգեւորությամբ մասնակցել <<Հեռուստամարաթոն-2011>>-ին` այն խորին գիտակցությամբ, որ ձեր ներդրած յուրաքանչյուր լուման կնպաստի հայրենի Արցախի շենացմանն ու զորացմանը, նրա բնակչության կենսապայմանների բարելավմանը: Մեկս մեկին սատար կանգնելու, մեկս մեկին աջակից լինելու, հայրենի երկրի ու ժողովրդի հանդեպ մեր սուրբ պարտքը կատարելու գաղափարն է, որ պետք է միավորի ու առաջնորդի մեզ` դեպի նոր հաղթանակներ, դեպի նոր ձեռքբերումներ:
Շնորհակալություն:

 

2011-11-20



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign