ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 14/12/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

(Երեւան, 4 նոյեմբերի 2011թ.)

Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ,
Վեհափառ Տեր,
Հարգելի ներկաներ,

Ես անչափ ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցել Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը: Մեծագույն գոհունակությամբ ուզում եմ հաղորդել Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` այս հիշարժան տարեդարձերի կապակցությամբ:
Հոբելյանը լավ առիթ է` արժեւորելու մարդու անցած ուղին, գնահատելու նրա գործն ու տեղը այս կյանքում: Հատկապես, երբ խոսքը մի այնպիսի անհատականության մասին է, ինչպիսին Վեհափառ Հայրապետն է:
Շփվելով Գարեգին Երկրորդի հետ՝ ունենում ես երկակի զգացմունքներ: Մի կողմից, անմիջապես զգում ես նրա խորը հավատքը, անձնվեր հայրենասիրությունը, լայն աշխարհայացքը, անսպառ եռանդը եւ ռեալ պատկերացումները անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Մյուս կողմից, շփման մեջ նա չափազանց հասարակ մի անձնավորություն է:
Սրանք այն հատկանիշներն են, որոնք բնորոշ են հեղինակավոր կրոնական ու հասարակական գործիչներին եւ որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ կաթողիկոսի գործունեության վրա:
Գարեգին Երկրորդի գահակալության այս 12 տարիների ընթացքում նշանակալի աշխատանք է կատարվել` ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը, ժողովուրդ-պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների ամրապնդմանը, միջեկեղեցական փոխգործակցության խորացմանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացմանն ու բարգավաճմանը: Հատկապես անգնահատելի է նրա ավանդը Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի շարունակական սերտացման գործում: Արցախում այս ամենը միշտ հիշում եւ բարձր ենք գնահատում:
Վեհափառ Տեր,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում արեւշատություն, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք` ի փառս համայն հայության, մեր եկեղեցու եւ հայրենիքի լուսավոր ապագայի: Վստահ եղեք, որ ի դեմս Արցախի ժողովրդի Դուք ունեք Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ, ովքեր կրել, կրում եւ այսուհետ էլ պատվով կկրեն հավատքի իրենց խաչը:

 

 

 

2011-11-04



2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign