ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 27/01/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2010>>-ի շրջանակներում կազմակերպված գալա-հանդեսի ժամանակ

/ Լոս Անջելես, 21 նոյեմբերի 2010թ. /

Հարգելի հայրենակիցներ,
Թանկագին բարեկամներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել եւ ողջունել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին: Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծված դերակատարություն է ունեցել Հայրենիքի եւ հատկապես Արցախի զարգացման ու զորացման գործում:
Վերջին 15 տարվա ընթացքում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացվել են տասնյակ միլլիոն դոլար արժողությամբ տարբեր ծրագրեր: Արցախի ժողովուրդը շնորհակալ է նման հոգատար վերաբերմունքի համար:
Մեկ տարի առաջ համայն հայությունը համախմբեց իր ջանքերը հինավուրց հայկական քաղաքներից մեկի` Շուշիի վերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ: Շուշիում արդեն սկսված են վերականգնողական աշխատանքները եւ գտնվում են ակտիվ փուլում: Մենք վստահ ենք, որ այս քաղաքն անպայման կդառնա ժամանակակից ու ծաղկուն:
Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է նաեւ խմելու ջրի հարցը: Այն ունի եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Մեր բնակչությունը առայսօր մեծ դժվարությունների է հանդիպում խմելու ջրի իր մինիմալ կարիքները հոգալու գործում: Մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գյուղերում զգացվում է ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպված են մեծագույն դժվարություններով լուծել իրենց ամենօրյա կենցաղային խնդիրները: Մեր հանրապետությունում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերում եւ մի շարք բնակավայրերում, ինչը մեզ հաջողվել է վերջերս:
Իհարկե, Արցախի իշխանությունները փորձում են ուժերի ներածին չափով թեթեւացնել բնակչության հոգսերը: Այստեղ մենք ունենք որոշ հաջողություններ: Ինչպես արդեն նշեցի, մի շարք բնակավայրերում մեզ հաջողվել է լուծել այս հրատապ խնդիրը: Այնուամենայնիվ, ամբողջ հանրապետության կտրվածքով այն պահանջում է համայն հայության ջանքերի համախմբում:
Բարեկամներ, միասին մենք ի վիճակի ենք լուծում տալ այս հարցին: Արցախի Հանրապետությունն ունի հսկայական ջրային պաշարներ: Այստեղից են սկիզբ առնում Թարթառը, Արփան, Որոտանը եւ այլ խոշոր գետեր: Արցախում մեկ շնչին բաժին ընկնող միայն մակերեսային հոսքի ջրային պաշարները կազմում են 19 հազար խորանարդ մետր, իսկ Արաքսի ջրերի հետ միասին` ավելի քան 65 հազար: Այս չափանիշով մեր հանրապետությունը ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին է դասվում: Պետք է ուղղակի ճիշտ օգտագործել այդ հարստությունը եւ կառուցել ժամանակակից ջրային համակարգեր:
Մենք` հայերս, խոսելով հայրենիքի մասին, հաճախակի ենք օգտագործում "մեր հողն ու ջուրը" արտահայտությունը: Այն ունի խոր իմաստ: Ջուրը մարդուն հողի հետ կապող ամենակարեւոր գործոններից մեկն է: Առանց ջրի իրոք չկա կյանք: Ջրի հիմնախնդիրն առնչվում է կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Լուծում տալով այդ հարցին, մենք հուսալի հիմք ենք ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական ամբողջ համակարգի զարգացման համար` նրա վաղվա օրը դարձնելով բարեկեցիկ ու հուսալի: Եվ այս գործում մենք ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը:
Այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր ներկայացնում են հայկական Սփյուռքը եւ միշտ իրենց անձնական ավանդն են բերել հայրենիքի զարգացման ու բարգավաճման գործին: Հենց ձեր` Սփյուռքի եւ Մայր Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների աջակցության շնորհիվ Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից եւ դառնալ կենսունակ երկիր` հպարտություն ներշնչելով բոլոր հայերին աշխարհի տարբեր ծայրերում: Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը եւ համատեղ ուժերով կարձանագրենք նոր փայլուն հաղթանակներ:
Շնորհակալություն:

 

2010-11-21



2021-06-30Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի Ամենամյա հաղորդումը Ազգային ժողովի նիստում
2019-10-11Ելույթ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով համաժողովի բացման ժամանակ
2019-08-07Ողջույնի խոսք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2019-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջունի խոսքը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ
2018-08-14Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Անվտանգության խորհրդի նիստում
2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign