ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 26/02/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Արցախի պետական համալսարանի 40-ամյակի առթիվ

/Ստեփանակերտ, 13 նոյեմբերի 2009թ./


        Թանկագին բարեկամներ

      Արցախի մայր բուհը տոնում է իր 40-ամյա հոբելյանը: Դա տոն է մեր ժողովրդի եւ հանրապետության համար, քանի որ այդ ամբողջ ընթացքում համալսարանը հանդիսացել է մեր ազգային ինքնության պահպանման հիմնական օջախներից մեկը եւ կանգնած է եղել ազատագրական պայքարի ակունքներում:
      1992 թվականին իրականացված բարեփոխումների շնորհիվ այն ստացավ համալսարանի կարգավիճակ, ինչը ունեցավ ոչ միայն գիտակրթական, այլ նաեւ քաղաքական կարեւորագույն նշանակություն մեր նորանկախ հանրապետության կյանքում:
      Այսօր էլ Արցախի պետական համալսարանը` որպես մեր երկրի ուսումնական հանգուցային հաստատություններից մեկը, իր դերակատարություն է ունենում մատաղ սերնդի դաստիարակության, կադրերի պատրաստման եւ պետականաշինության բարդ ու դժվարին գործում:
     Ներկա պայմանները համալսարանի առջեւ դնում են նոր եւ բազմազան խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան, նպատակասլաց ու համակարգված աշխատանք: Պետք է ընդլայնել եւ խորացնել կապերը Հայաստանի ու արտասահմանի այլ բուհերի հետ, օգտագործել ամեն մի հնարավորություն անընդհատ զարգանալու եւ կատարելագործվելու ճանապարհին:
     Մեր նպատակն է ունենալ ժամանակակից, մրցունակ ու միջազգային չափանիշներին համապատասխան գիտակրթական կենտրոն, եւ համալսարանի ղեկավարությունը պետության աջակցությամբ պարտավոր է ամեն ինչ անել դրան հասնելու համար:
    Այս հոբելյանի առթիվ մեկ անգամ եւս շնորհավորում եմ համալսարանի բոլոր ուսանողներին, շրջանավարտներին ու պրոֆեսորադասախոսական կազմին եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:

 

 

2009-11-13



2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2017-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2017-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-04-01Ուղերձ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
2017-03-08Շնորհավորական ուղերձ Կանանց միջազգային օրվա առթիվ
2017-02-23Ուղերձ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2017-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2016-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2016-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2016-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2016-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2016-03-08Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
2015-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2015-09-30Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2015-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2015-06-01Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2015-05-28Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign