Մեծարգո պարոն Ահմադինեժադ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամական ժողովրդին` տեղի ունեցած աղետի կապակցությամբ:
Համազգային վշտի այս ծանր պահին ձեզ հետ միասին սգում ենք Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի ուղեւորների ողբերգական մահը եւ նրանց հարազատներին ու մերձավորներին մաղթում ուժ ու կորով:
Բակո ՍԱՀԱԿՅԱՆ
2009-07-16