ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/11/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար:
1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում՝ զբաղեցնելով իր առանձնահատուկ տեղը մեր բազմադարյա պատմության մեջ: Հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից, ենթարկվելով ցեղասպանության ու հայրենազրկման՝ հայը կարողացավ կրկին ոտքի կանգնել ու պաշտպանել իր հողը, սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը, վերակերտել պետականությունն ու ամուր հիմք ստեղծել հուսալի ապագայի համար: Կարճ ժամանակահատվածում կայացան պետական ինստիտուտները, ընդունվեցին պետական խորհրդանիշները, կազմավորվեց Հայոց բանակը: Այդ ամենը հնարավոր դարձավ մեր պետական այրերի անխոնջ ջանքերի, քաջ զինվորների ու հրամանատարների հերոսության ու սխրանքի, հայրենիքի հանդեպ ունեցած նրանց նվիրական սիրո շնորհիվ:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մենք հպարտ ենք, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք, որ մեր երակներում հոսում է նրանց արյունը, և որ նրանց արիությամբ ոգեշնչված կերտեցինք մեր նորօրյա հաղթանակները:
Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական ու միակամ, կուռ ու անսասան, անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն Հայրենիքի ազատության ու անկախության, հանուն մեր սերունդների բարեկեցիկ ու երջանիկ ապագայի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Թող հայ ժողովրդի հաղթանակները լինեն ամուր ու մշտական:

ք. Ստեփանակերտ, 28 մայիսի 2020 թ.

 

2020-05-28



2021-12-07Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ
2021-11-13«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-07-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2021-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2021-03-23Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ
2021-02-20Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ
2020-12-10Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
2020-09-02Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2020-09-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ
2020-07-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ
2020-06-20Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2020-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2020-05-28Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2020-05-23Ուղերձ «Վերջին զանգի» առթիվ
2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign