ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 27/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ

       Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ես անձամբ գիտեմ, թե որքան ծանր է ու դժվարին ձեր ծառայությունը: Երկրի եւ ժողովրդի անվտանգության ապահովման, սահմանադրական կարգի պահպանման, պետական շահերի համակողմանի պաշտպանության պատվաբեր առաքելությունը վստահված է ձեզ` Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներիդ: 
      Այդ չափազանց կարեւոր ու պատասխանատու գործում առաջնային են աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը, սկզբունքայնությունը, բարձր բարոյական ու մարդկային հատկանիշները, քաղաքացիական պարտքի զգացումը: Ձեր ծառայությունը նաեւ պարտավորեցնող է: Ամեն օր եւ ամեն ժամ դուք պետք է անվերապահորեն առաջնորդվեք օրենքի գերակայության, արդարության ու անկողմնակալության սկզբունքներով, լիարժեք կերպով իրականացնեք օրենքով ձեզ վերապահված գործառույթները, անմնացորդ նվիրումով, ազնվորեն ու բարեխղճությամբ կատարեք ձեր ծառայողական պարտականությունները: Միայն նման աշխատանքով կարող եք բարձր պահել կառույցի հեղինակությունը, արժանանալ հասարակության վստահությանն ու հարգանքին: Համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաեւ սերտորեն համագործակցել այլ մարմինների ու գերատեսչությունների հետ, հետեւողական աշխատանք տանել փոխգործակցության ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ:
      Վստահ եմ, որ ազգային անվտանգության ծառայության անձնակազմն ունի անհրաժեշտ ներուժ` համակարգի առջեւ դրված խնդիրները արժանվույնս լուծելու համար: Պետությունն իր հերթին ուշադրության կենտրոնում կպահի ծառայության տեխնիկական հագեցվածության, աշխատակիցների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման, նրանց մասնագիտական պատրաստվածության բարձրացման խնդիրները: Առանձնակի հոգածություն կցուցաբերվի հանուն հայրենիքի ազատության զոհված ձեր գործընկերների ընտանիքների հիմնախնդիրների լուծմանը:
     Հարգելի ներկաներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու հաջողություններ` հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության եւ անկախ պետականության հետագա ամրապնդման ու հզորացման:

 

 

2008-12-20



2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2017-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2017-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-04-01Ուղերձ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
2017-03-08Շնորհավորական ուղերձ Կանանց միջազգային օրվա առթիվ
2017-02-23Ուղերձ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2017-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2016-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2016-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2016-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2016-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2016-03-08Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
2015-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2015-09-30Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2015-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2015-06-01Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2015-05-28Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign