ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 27/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

/ք.Ստեփանակերտ, 10 դեկտեմբերի 2012թ./


Սիրելի հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց մեր երկրի հետագա զարգացման ուղին:
15 տարի հետո` 2006 թվականին նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով մենք ընդունեցինք պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Դրանով իսկ մեր ժողովուրդը կրկին վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին ու համամարդկային արժեքներին` մեկ անգամ եւս ապացուցելով, որ իր ընտրած ուղին անսասան է ու ճիշտ, ընթացքն` անկասելի ու հաստատուն:
Մեր նպատակն է իրականացնել մեր նախնիների դարավոր երազանքը` ունենալ ուժեղ, զարգացած ու հզոր հայրենիք, ապահովել ժողովրդի բարեկեցիկ կյանքը, սերունդների համար կերտել պայծառ ու լուսավոր ապագա: Եվ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր համազգային նպատակները` կյանքի կոչել միասնաբար ու համախմբված, ուս ուսի հաղթահարելով բոլոր դժվարությունները եւ քայլ առ քայլ մոտենալով մեր վերջնական հաղթանակին:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս պետական կարեւոր տոնի առթիվ եւ մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` Արցախի անկախ պետականության զորացման անշեղ ճանապարհին:

 

2012-12-10



2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2017-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2017-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-04-01Ուղերձ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
2017-03-08Շնորհավորական ուղերձ Կանանց միջազգային օրվա առթիվ
2017-02-23Ուղերձ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2017-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2016-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2016-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2016-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2016-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2016-03-08Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
2015-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2015-09-30Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2015-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2015-06-01Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2015-05-28Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign