ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 23/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Ուղերձ <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ>> լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի
Ու ղ ե ր ձ ը
<<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ>> լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի կապակցությամբ



Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ>> լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի բոլոր մասնակիցներին:
Լրագրողների համահայկական համաժողովները բարի ավանդույթ են դարձել մեր իրականության մեջ: Ուրախալի է, որ նախորդ՝ 5-րդ համաժողովը, տեղի է ունեցել Արցախում:
Լրատվությունը հանդիսանում է ռազմավարական կարեւորություն ունեցող այն ասպարեզներից, որն առնչվում է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներին: Մեզ համար այն նաեւ աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի խորացման ու ընդլայնման, հայ ազգային ինքնության պահպանման առանցքային միջոցներից մեկն է, որի դերակատարությունը արդի համաշխարհայնացման պայմաններում դժվար է գերագնահատել:
Այս տեսանկյունից հատկապես կարեւոր է համայն հայության ջանքերի համախմբումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական եւ այլ շրջանակների միջեւ: Անհարժեշտ է նաեւ կայուն կապ հաստատել տարբեր պետությունների լրագրողների եւ ԶԼՄ-ների հետ:
Ակնհայտ է, որ ցեղասպանությունների կանխման համար անհրաժեշտ է ոչ միայն նման ոճիրների փաստի ճանաչումը, այլեւ ցեղասպանության քաղաքականության դատապարտումը եւ գործնական քայլերի մշակումը նրանց բացառման ուղղությամբ: Այս առումով անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը եւ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության դատապարտման գործընթացին:
Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի զարգացմանը:
Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին` հաջողություններ եւ ամենայն բարիք:

Ստեփանակերտ, 4 հոկտեմբերի 2012թ.

 

2012-10-04



2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2017-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2017-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-04-01Ուղերձ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
2017-03-08Շնորհավորական ուղերձ Կանանց միջազգային օրվա առթիվ
2017-02-23Ուղերձ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2017-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2016-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2016-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2016-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2016-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2016-03-08Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
2015-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2015-09-30Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2015-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2015-06-01Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2015-05-28Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign