ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/01/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Ուղերձ 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ

Արցախի Հանրապետության վերընտրված Նախագահ Բակո Սահակյանի
Ու ղ ե ր ձ ը
2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ


/Ստեփանակերտ, 23 հուլիսի 2012թ./

Սիրելի հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման եւ ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության եւս մեկ դրսեւորումը: Արցախի ժողովուրդը կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային նորմերին ու սկզբունքներին եւ ազատ, անկախ ու արդար պետություն կառուցելու ուղու անշրջելիությանը:
Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իմ օգտին` բարձր վստահություն հայտնելով ինձ, եւ նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին: Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ` ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը եւ պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում:
Երախտագիտություն եմ հայտնում նաեւ միջազգային դիտորդներին, ովքեր հետեւել են այս ընտրությունների ընթացքին եւ որակել որպես միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Նրանց կարծիքը, գնահատականներն ու առաջարկությունները չափազանց կարեւոր են մեր պետության կայացման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար:
Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետեւողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները եւ անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ:
Շարունակենք սկսածը` հանուն Արցախի, հանուն մեր ապագայի:

 

 

 

2012-07-23



2021-12-07Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ
2021-11-13«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-07-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2021-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2021-03-23Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ
2021-02-20Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ
2020-12-10Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
2020-09-02Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2020-09-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ
2020-07-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ
2020-06-20Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2020-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2020-05-28Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2020-05-23Ուղերձ «Վերջին զանգի» առթիվ
2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign