ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 23/05/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

 

Սիրելի հայրենակիցներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, օր, որն ավանդաբար նշում ենք արդեն երկար տարիներ` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքը շենացնողին ու նրա անխոնջ աշխատանքին:
Մեր քաղաքացիների կենսապայմանների բարելավման ու նրանց կյանքի որակի բարձրացման հարցերը առաջնահերթ են իշխանությունների համար: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում տնտեսության շարունակական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, փոքր եւ միջին բիզնեսի գործունեության ու տեղական արտադրության խթանման, այս ոլորտում պետական աջակցության մեծացման նպատակով: Պետք է հասնենք այն բանին, որ մեր յուրաքանչյուր բնակչի համար ակնառու լինի իր աշխատանքի արդյունքը, ամեն ոք իր վրա զգա տնտեսության տարբեր ոլորտներում օր օրի արձանագրվող աճը: Աշխատավորները իրենց պետք է զգան արդարացիորեն պաշտպանված ու ապահով: Այս ուղղությամբ մենք դեռ հսկայական աշխատանք ունենք անելու, եւ անկասկած կանենք, կանենք մեծագույն հաստատակամությամբ, միասնաբար ու հետեւողականորեն:
Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու արգասաբեր աշխատանք` ի բարօրություն ձեր ընտանիքների եւ Արցախի Հանրապետության:

Ստեփանակերտ, 1 մայիսի 2012թ.

 

2012-05-01



2021-12-07Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ
2021-11-13«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-07-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2021-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2021-03-23Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ
2021-02-20Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ
2020-12-10Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
2020-09-02Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2020-09-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ
2020-07-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ
2020-06-20Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2020-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2020-05-28Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2020-05-23Ուղերձ «Վերջին զանգի» առթիվ
2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign