ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 02/12/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

/Ստեփանակերտ, 23 փետրվարի 2012թ./


Սիրելի հայրենակիցներ,
Հարգարժան գեներալներ, սպաներ, զինվորներ,
Թանկագին վետերաններ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Այսօր տոն է ոչ միայն հայրենի երկրի սահմանները պաշտպանող զինվորականի, այլ մեր ողջ ժողովրդի համար: Տարիներ շարունակ արցախցին տոնում էր փետրվարի 23-ը, սակայն ԼՂՀ անկախ պետականության հռչակումից հետո այն մեզ համար ձեռք է բերել նոր իմաստ ու բովանդակություն: Արցախյան ազատամարտի տարիներին կին թե տղամարդ, ծեր թե պատանի` բոլորը մեկ մարդու պես կանգնել էին հայրենիքի պաշտպանության դիրքերում, բոլորին իրավացիորեն կարելի էր կոչել հայրենիքի պաշտպան: Ուստի այս հիշարժան տոնի կապակցությամբ շնորհավորանքի ու երախտագիտության ջերմ խոսքեր եմ հղում համայն հայությանը` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում, Զինված ուժերի ողջ անձնակազմին, եւ նախ եւ առաջ նրանց հարազատներին, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց մեր սրտերում են, սերունդների հիշողության մեջ: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր էլ հուսալիորեն պաշտպանում է երկրի անկախությունն ու անվտանգությունը, մեր ազգային շահերն ու բացառիկ արժեքները, որոնք երբեք եւ ոչ մի դեպքում չեն կարող լինել սակարկության առարկա: Մեր բանակը հզոր է ու մարտունակ եւ պատրաստ յուրաքանչյուր պահի իրականացնել առաջադրված ցանկացած խնդիր: Մենք այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի նա լավագույնս կատարի հայրենիքի պաշտպանի իր սուրբ առաքելությունը, անառիկ պահի Արցախի Հանրապետության սահմանները, միշտ լինի ուժեղ ու հաղթական:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ` մեր հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդման ճանապարհին:

 

 

2012-02-23



2021-12-07Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ
2021-11-13«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-07-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2021-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2021-03-23Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ
2021-02-20Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ
2020-12-10Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
2020-09-02Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2020-09-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ
2020-07-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ
2020-06-20Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2020-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2020-05-28Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2020-05-23Ուղերձ «Վերջին զանգի» առթիվ
2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign