ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 26/02/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

/Ստեփանակերտ, 10 դեկտեմբերի 2011թ./


Սիրելի հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի կյանքում հիշարժան օր է, որը նշանավորվում է միանգամից երկու պատմական իրադարձություններով:
1991 թվականին այդ օրը արցախցիները մեկ մարդու պես գնացին համաժողովրդական հանրաքվեի` իրենց ձայնը տալով հօգուտ ազատ ու անկախ պետության, եւ ձեռնամուխ եղան դրա կերտման չափազանց բարդ ու դժվարին գործին: Անցած 20 տարիները եկան ապացուցելու, որ այդ ընտրությունը ճիշտ էր ու արդարացի:
Դեկտեմբերի 10-ը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքի` Սահմանադրության օրն է, որն արդեն հինգ տարեկան է: Այն դարձավ ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի հետագա զարգացման ու առաջընթացի հիմնական ուղենիշը:
Եվ պատահական չէ, որ Արցախի համար բեկումնային ու վճռորոշ այդ հանրաքվեները տեղի ունեցան Մարդու իրավունքների պաշտպանության օրը, որովհետեւ մեր պայքարի հիմքում ընկած էր հենց արդարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության գաղափարը: Օրենքի գերակայությունը, Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների պաշտպանությունը Արցախի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է: Դա է մեր վերջնական հաղթանակի միակ ուղին, դա է համազգային նպատակների իրականացման գրավականը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին երկտոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության շարունակական ամրապնդման ճանապարհին:

 

 

2011-12-10



2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2017-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2017-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-04-01Ուղերձ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
2017-03-08Շնորհավորական ուղերձ Կանանց միջազգային օրվա առթիվ
2017-02-23Ուղերձ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2017-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2016-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2016-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2016-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2016-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2016-03-08Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
2015-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2015-09-30Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2015-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2015-06-01Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2015-05-28Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign