ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/11/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Թանկագին երեխաներ,

Շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Արցախում ավանդաբար նշվում է այս պայծառ ու հրաշալի տոնը: Եվ դա պատահական չէ, քանի որ երեխաների պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարեւոր տեղ են զբաղեցրել հայկական իրականության մեջ: Ընտանիքն ու երեխան միշտ սրբություն են եղել հայ մարդու համար:
Այսօր էլ մեր պետությունն ու հասարակությունը անում են հնարավորը երեխաներին ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատելու, նրանց համար ապահով ու բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց նպատակը մեկն է. մեծացնել առողջ, կրթված ու զարգացած, ժամանակին համընթաց քայլող սերունդ: Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր ուրախությունն ու հպարտությունը, եւ մենք այսուհետ էլ կշարունակենք աշխատել նրանց կարիքները հոգալու, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր երեխաներին եւ մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն ու հաջողություններ միշտ եւ ամենուր:

/Ստեփանակերտ, 1 հունիսի 2011թ./

 

 

2021-07-01



2021-12-07Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ
2021-11-13«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-11-13ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021-07-01Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2021-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2021-03-23Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ
2021-02-20Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ
2020-12-10Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
2020-09-02Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2020-09-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Ուղերձը գիտելիքի և դպրության օրվա առթիվ
2020-07-01Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ
2020-06-20Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
2020-06-01Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2020-05-28Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
2020-05-23Ուղերձ «Վերջին զանգի» առթիվ
2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign