ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 15/01/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Ելույթներ / Ուղերձներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ուղերձներ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Թանկագին գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Փետրվարի 23-ը Արցախում նշվում է որպես համաժողովրդական տոն, քանի որ մեր ողջ ժողովուրդը մեկ մարդու պես զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին, հերոսաբար դիմագրավել թշնամու ոտնձգություններին եւ իր զավակների արյան գնով նվաճել սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:
Այսօր բանակը հանդիսանում է Արցախի անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը եւ մեր ժողովրդի հպարտությունը: Բարձր մարտական ոգու եւ պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կարեւոր դեր են կատարում նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք մեր երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման, ժամանակի պահանջներին համապատասխան տեխնիկական հագեցվածության ապահովման, հայրենիքի զինվորի ոգին միշտ բարձր պահելու ուղղությամբ: Բանակի հիմնախնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին փառապանծ տոնի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք:

Ստեփանակերտ,
23 փետրվարի 2011թ.

 

2011-02-23



2020-04-12Ուղերձ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
2019-06-23Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
2018-04-24Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2017-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2017-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2017-04-01Ուղերձ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ
2017-03-08Շնորհավորական ուղերձ Կանանց միջազգային օրվա առթիվ
2017-02-23Ուղերձ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ
2017-02-20Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
2016-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2016-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2016-05-09Ուղերձ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ
2016-04-24Ուղերձ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
2016-03-08Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
2015-12-31Շնորհավորական ուղերձ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
2015-09-30Շնորհավորական ուղերձ Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
2015-09-02Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
2015-06-01Ուղերձ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
2015-05-28Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign