ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 19/09/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նախագահ / Սահմանադրության III գլուխ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Սահմանադրության III գլուխ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 4

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ


Հոդված 87. Հանրապետության նախագահի կարգավիճակը
1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:

Հոդված 88. Հանրապետության նախագահի լիազորությունների
ժամկետը և նրան ներկայացվող պահանջները
1. Հանրապետության նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով:
2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետու-թյան նախագահի պաշտոնում:
3. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն,
զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ
աշխատանք:

Հոդված 89. Հանրապետության նախագահի ընտրության կարգը և
ժամկետները
1. Հանրապետության նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և
օրենքով սահմանված կարգով: Հանրապետության նախագահի հերթական
ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորություն-ների ավարտից 50 օր առաջ:
2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է
քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:
3. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ
չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին,
ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրա-պետության նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրա-պետության նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել
այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն,
որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
4. Հանրապետության նախագահի ընտրությունների մանրամասները
սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 90. Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի
արտահերթ ընտրությունները
Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորու-թյունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտո-նանկ անելու, ինչպես նաև Ազգային ժողովը արձակվելու դեպքերում նշանակ-վում են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ
ընտրություններ:

Հոդված 91. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահ-մանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրա-վիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձ-նելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվե-րապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և
քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետու-թյան ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականու-թյունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի
բարօրություն Արցախի ժողովրդի»:

Հոդված 92. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը
1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:
2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և
դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել
իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրա-պետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր
լիազորությունների ավարտից հետո:

Հոդված 93. Հանրապետության նախագահի լիազորությունները
Հանրապետության նախագահը՝
1) ղեկավարում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը.
2) իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմին-ների ընդհանուր ղեկավարումը.
3) սահմանում է Կառավարության, ինչպես նաև պետական կառավար-ման այլ մարմինների կառուցվածքն ու գործունեության կարգը.
4) նշանակում և ազատում է պետական նախարարին, նախարարներին.
5) կառավարում է պետական սեփականությունը, ֆինանսական միջոց-ները.
6) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում
պետական պաշտոններում.
7) կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ.
8) ներկայացնում է Արցախի Հանրապետությունը միջազգային հարաբե-րություններում, ստորագրում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի
վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում
դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավե-րացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
9) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և մի-ջազգային կազմակերպություններում Արցախի Հանրապետության դիվա-նագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետություն-ների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացու-ցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
10) կարող է հրամանագիր ընդունել ռազմական դրության ժամանակ
ընտրություններ կամ հանրաքվե չանցկացնելու մասին.
11) կարող է արձակել Ազգային ժողովը՝ բացառությամբ Ազգային ժողովի
առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում
ընկած ժամանակահատվածի, պատերազմի և արտակարգ դրության ժամա-նակ, ինչպես նաև այն դեպքի, երբ ռազմական դրության ժամանակ հրամա-նագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ.
12) Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու
առաջարկությամբ դիմում է Ազգային ժողովի նախագահին.
13) Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը.
14) հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ.
15) համաներում հայտարարելու առաջարկությամբ դիմում է Ազգային
ժողովին.
16) ուղերձով կարող է դիմել ժողովրդին և Ազգային ժողովին.
17) Ազգային ժողովի նիստում ամենամյա հաղորդում է ներկայացնում
նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև
հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ.
18) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածուին:
Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր
դատախազի տեղակալներին.
19) նշանակում է Բարձրագույն դատական խորհրդի մեկ իրավաբան
անդամի.
20) աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականա-ցնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում
ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ
իրավիճակ.
21) պարգևատրում է Արցախի Հանրապետության շքանշաններով և
մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ,
բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
22) օրենքով սահմանված կարգով լուծում է դատապարտյալներին ներում
շնորհելու հարցը.
23) օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Արցախի Հան-րապետության քաղաքացիություն շնորհելու և Արցախի Հանրապետության
քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը.
24) ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր՝ հրամա-նագրեր ու կարգադրություններ:

Հոդված 94. Հանրապետության նախագահի լիազորությունները ազգային
անվտանգության բնագավառում
1. Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշ-խանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտան -գության երաշխավորն է:
2. Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր
հրամանատարն է:
3. Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է զինված
ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
4. Ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրա-կանացմանն աջակցելու նպատակով Հանրապետության նախագահն իրեն կից
ձևավորում է խորհրդակցական մարմին՝ Անվտանգության խորհուրդ, և
նախագահում այն:

Հոդված 95. Օրենքի ստորագրումը և հրապարակումը
1. Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընդունած օրենքը
ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում
է այն:
2. Այդ ժամկետում Հանրապետության նախագահը կարող է Ազգային
ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություն-ներով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հանրա-պետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում
է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:

Հոդված 96. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը
1. Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել Հանրապետու-թյան նախագահին:
2. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին
Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամա-վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
3. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին
Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայա-ցվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է
պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝
անվանական քվեարկությամբ:
4. Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել
նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե Հան-րապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային
ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է
ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
5. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին
որոշում ընդունվելու դեպքում Հանրապետության նախագահի լիազորու-թյունները դադարում են:
6. Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության
նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման
նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Հանրապետության նախա-գահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախա-
գիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել նաև այն դեպքում, երբ Հանրապե-տության նախագահը ռազմական դրության ժամանակ հրամանագիր է
ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ:

Հոդված 97. Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը
1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետա-կան դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային
ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների
ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
3. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին
եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների
ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է
Գերագույն դատարան:
4. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը
Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային
ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու
երրորդով:
5. Պաշտոնանկ արված Հանրապետության նախագահը չի կարող
մասնակցել արտահերթ ընտրություններին:

Հոդված 98. Հանրապետության նախագահի հրաժարականը
Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է
Ազգային ժողով: Հրաժարականը ուժի մեջ է մտնում եռօրյա ժամկետում՝
օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Հոդված 99. Հանրապետության նախագահի լիազորությունների
դադարեցումը
Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 48-րդ հոդ-վածի 2-րդ մասի, 88-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները խախտելու, նրա
ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ ան-հաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն
անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային
ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավոր-ների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում
Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին:

Հոդված 100. Հանրապետության նախագահի լիազորությունների
ժամանակավոր իրականացումը
Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում
մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետու-
թյան նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի
նախագահը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախա-գահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի
լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղա-կալը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել
հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված
ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Հոդված 101. Կառավարության կարգավիճակը և գործառույթները
1. Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների
իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է:
2. Կառավարությունը Հանրապետության նախագահի ծրագրի հիման
վրա ու նրա ղեկավարությամբ մշակում և իրականացնում է պետության
ներքին ու արտաքին քաղաքականությունը:
3. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրու-թյամբ, օրենքներով և Հանրապետության նախագահի հրամանագրերով:

Հոդված 102. Կառավարության կազմը, պետական նախարարի և նա-խարարների իրավասություններն ու գործունեության
անհամատեղելիության պահանջները
1. Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարար-ներից:
2. Պետական նախարարը համակարգում է այն նախարարների գործունե -ությունը, որոնք սահմանվում են Հանրապետության նախագահի կողմից:
3. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է
նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:
4. Պետական նախարարը և նախարարները չեն կարող զբաղեցնել իրենց
կարգավիճակով չպայմանավորված պաշտոն այլ պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակեր-պություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել
վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական
աշխատանքից:

Հոդված 103. Կառավարության կազմավորումը
1. Հանրապետության նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո
Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականություն-ների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
2. Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության նախագահի
կողմից իր պաշտոնի ստանձնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում:
3. Հանրապետության նախագահը Կառավարության կազմավորումից
հետո հրապարակում է Կառավարության կազմը:

Հոդված 104. Հանրապետության նախագահի ծրագիրը
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հանրա-պետության նախագահը հրապարակում է իր ծրագիրը:

Հոդված 105. Կառավարության նիստերը և որոշումները
1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության
նախագահը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Կառավա-րության նիստերը վարում է պետական նախարարը:
2. Կառավարության որոշումները հաստատում է Հանրապետության
նախագահը:
3. Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական
նորմատիվ իրավական ակտեր:

 

 

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign