ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/07/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նախագահ / Կենսագրություն
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Կենսագրություն

PresidentԲակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Մեկ տարի անց տեղափոխվել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ` որպես քարջարդ բանվոր:
1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր:
1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում` որպես մատակարար:
1988 թվականից արցախյան շարժման առաջամարտիկներից է:
1990 թ. ընդգրկվել է ինքնապաշտպանական ուժերում:
1992-1993թթ. - ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի` թիկունքի գծով տեղակալ:
1993-1995թթ. - ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:
1995-1996թթ. - ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:
1996-1997թթ. - ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ:
1997-1999թթ. - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական:
1999-2001թթ. - ԼՂՀ ներքին գործերի նախարար:
2001 թվականից - ԼՂՀ ազգային անվտանգության պետվարչության պետ, ազգային անվտանության ծառայության տնօրեն:
Պարգեւատրվել է ԼՂՀ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի եւ <<Տիգրան Մեծ>> շքանշաններով, ՀՀ <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>>, ՀՀ <<Հայրենիքի մատուցած ծառայությունների համար>> 1-ին աստիճանի մեդալներով, Ռուսաստանի Դաշնության <<Պետրոս Մեծ>> 1-ին աստիճանի շքանշանով ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեդալներով:
Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ:
Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign