Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հանրապետությունում պետական իշխանության համակարգը հիմնված է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման, ինչպես նաեւ իշխանության հանրապետական եւ տեղական մարմինների լիազորությունների տարանջատման սկզբունքների վրա:
Պետության գլուխն է հանդիսանում Հանրապետության Նախագահը, ով ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:
Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հանրապետության Նախագահը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը:
Նախագահը ներկայացնում է Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:
Նա հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Նախագահը կազմավորում է Անվտանգության խորհուրդը եւ նախագահում այն:
Պետության ղեկավարը լուծում է ԼՂՀ քաղաքացիություն եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը:
Նա պարգեւատրում է ԼՂՀ շքանշաններով ու մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ:
Նախագահը լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը:
ԼՂՀ օրենսդիր իշխանության գերագույն մարմինը հանդիսանում է Ազգային ժողովը, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով:
Ազգային ժողովը բաղկացած է 33 պատգամավորներից: 11 պատգամավորներ ընտրվում են մեծամասնական կարգով, 22` համամասնական ընտրակարգով: ԱԺ մարմիններն են հանդիսանում Նախագահը, նրա տեղակալը, պատգամավորները եւ մշտական հանձնաժողովները: Պատգամավորների քանակից ձեւավորվում են խմբակցություններ, պատգամավորական խմբեր:
Ներկա խորհրդարանում գործում է 7 մշտական հանձնաժողով.
- արտաքին հարաբերությունների,
- արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի,
- ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի,
- պետական-իրավական հարցերի,
- սոցիալական և առողջապահության հարցերի,
- պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի,
- գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության եւ սպորտի հարցերի
5 խմբակցություն.
- ‹‹Ազատ հայրենիք- Քաղաքացիական Միացյալ Դաշինք›› խմբակցություն
- «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
- «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
- «Միասնական հայրենիք» խմբակցություն
- Արցախի «Արդարություն» խմբակցություն
Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-հունիս ամիսներին: Նստաշրջանները անց են կացվում նիստերի գումարմամբ` առնվազն ամիսը մեկ անգամ: Խորհրդարանի հերթական նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում չորեքշաբթի օրը եւ դռնբաց են:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամա¬վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախա-ձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:
Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, կարգադրություններ, որոշումներ, դիմումներ եւ հայտարարություններ:
ԼՂՀ խորհրդարանը Նախագահի առաջարկությամբ`
• հայտարարում է համաներում,
• վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը,
• որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին:
Արցախի Հանրապետության Կառավարությունը հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է:
Կառավարությունը կազմված է պետական նախարարից եւ նախարարներից:
Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է հանրապետության Նախագահը: Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Կառավարության նիստերը վարում է պետական նախարարը:
Կառավարության որոշումները հաստատում է հանրապետության Նախագահը: Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Արցախի Հանրապետության ներկա Կառավարությունն ունի հետեւյալ կառուցվածքը.
1) պետական նախարար.
2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.
3) առողջապահության նախարարություն.
4) արդարադատության նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) գյուղատնտեսության նախարարություն.
7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.
8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.
9) պաշտպանության նախարարություն.
10)ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.
11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.
12) քաղաքաշինության նախարարություն.
13) ֆինանսների նախարարություն:
պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) բնապահպանության կոմիտե.
4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.
6) ոստիկանություն.
7) պետական եկամուտների կոմիտե.
8) պետական վերահսկողական ծառայություն:
Դատական իշխանությունը հանրապետությունում իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Արտակարգ դատարանների ստեղծումը հանրապետությունում արգելվում է:
Դատարանները Լեռնային Ղարաբաղում անկախ են: ԼՂՀ դատավորներն անփոփոխելի են եւ պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում:
ԼՂՀ-ում դատական համակարգը կազմում են.
• Գերագույն դատարան,
• վերաքննիչ դատարան,
• ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Գերագույն դատարանը հանդիսանում է ԼՂՀ գերագույն դատական մարմինը: Այն իրականացնում է սահմանադրական արդարադատություն եւ իր իրավասության սահմաններում վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը: Գերագույն դատարանն ապահովում է Սահմանադրության գերակայությունը եւ օրենքի միատեսակ կիրառումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանումը
 |
Վարչական տեսակետից ԼՂՀ-ն ընդգրկում է յոթ շրջաններ եւ հանրապետության մայրաքաղաքը: ԼՂՀ-ում կա 10 քաղաք եւ 322 գյուղական բնակավայր: ԼՂՀ մայրաքաղաքը Ստեփանակերտն է: Քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմում է 146,6 % մարդ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ: Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը` 67.217 մարդ է կամ 47.5 %: Հանրապետությունում տղամարդկանց թիվը կազմել է 70,7 մարդ, կանանցը` 75,9: |
Հանրապետության շրջանները |
Բնակչության քանակը |
ԼՂՀ մայրաքաղաքից
մինչեւ շրջկենտրոն հեռավորությունը
/կմ/
|
ԼՂՀ |
146,6 |
-
|
ք.Ստեփանակերտ |
54,1 |
- |
Ասկերան |
17,9 |
18 |
Հադրութ |
13,1 |
110 |
Մարտակերտ |
20,2 |
58 |
Մարտունի |
24,1 |
58 |
Շահումյան |
3,0 |
143 |
Շուշի |
5,5 |
11 |
Քաշաթաղ |
8,7 |
50 |