Ամանոր (նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ), նախածննդյան օրեր (հունվարի 3-ը, 4-ը, 5-ը), Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն (նշվում է հունվարի 6-ին), ոչ աշխատանքային օրեր:
Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Հայրենյաց պաշտպանի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:
Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:
Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին:
Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին:
Մայրության եւ գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին:
Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Բռնադատվածների օր՝ նշվում է հունիսի 14-ին:
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 29-ին:
Գիտելիքի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
Արցախի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:
Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին:
Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:
***
Արցախի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ ավանդական եւ եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր: