ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/05/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Նախագահ Հարությունյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ Խորհրդի անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում բնակչության տարբեր շերտերի հետ, բացահայտում առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում ԱՀ նախագահի աշխատակազմին։

Արմեն Գևորգյանը հավելել է, որ Խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի այդ խնդիրներն ստանան պատշաճ լուծում:

Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ըստ ամենայնի աջակցելու է Հանրային խորհրդի գործունեությանը և հույս հայտնել, որ կառույցի հետ համագործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպմանը մասնակցել է հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:

 

2023-03-15



2023-05-26Նախագահ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
2023-05-20Նախագահ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ
2023-05-01ԱՀ Նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
2023-04-27Նախագահ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին
2023-04-23Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել ուղղված նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերին
2023-04-19Նախագահ Հարությունյանն ընդունել է հակաճգնաժամային խորհրդի անդամներին
2023-03-15Նախագահ Հարությունյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին
2023-03-03Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. Նախագահն ընդունել է ԱՀ պահեստազորի սպաների միության անդամներին
2023-03-01Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին
2023-02-15Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ
2023-02-09Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ
2022-12-28Նախագահ Հարությունյանն ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին
2022-12-26Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների
2022-12-24Նախագահ Հարությունյանը մեծ հանդիպում է ունեցել հանրության ներկայացուցիչների հետ
2022-12-22Հանդիպում ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
2022-12-08Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ
2022-12-08Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ
2022-12-07Նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին
2022-12-01Հանրապետության նախագահն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին
2022-11-30Նախագահ Հարությունյանն ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign