ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/03/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Վալերի Պեկրեսի սկզբունքային և հետևողական գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների, մարդասիրության ու ժողովրդավարության սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության սատարմանը՝ նշելով, որ նա եկավ Արցախ մեր ժողովրդի համար ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ դեռ թարմ էին արյունալի պատերազմի վերքերը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Արցախի բարեկամների շարքում: «Դրա վկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Ձեր գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020 և 2022թթ.-ին ընդունած բանաձևերն են։ Մենք բարձր ենք գնահատում նման աջակցության ու քայլերի դերը ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ընդհանուր արժեհամակարգի ու շահերի վրա հիմնված մեր ժողովուրդների անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա և կընդլայնվեն երկխոսության ու համագործակցության ոլորտները:

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Արցախին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման:

 

2022-12-08



2023-03-15Նախագահ Հարությունյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին
2023-03-03Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. Նախագահն ընդունել է ԱՀ պահեստազորի սպաների միության անդամներին
2023-03-01Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին
2023-02-15Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ
2023-02-09Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ
2022-12-28Նախագահ Հարությունյանն ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին
2022-12-26Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների
2022-12-24Նախագահ Հարությունյանը մեծ հանդիպում է ունեցել հանրության ներկայացուցիչների հետ
2022-12-22Հանդիպում ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
2022-12-08Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ
2022-12-08Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ
2022-12-07Նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին
2022-12-01Հանրապետության նախագահն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին
2022-11-30Նախագահ Հարությունյանն ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին
2022-11-19Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը
2022-10-29Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը
2022-10-29Հանրապետության նախագահի մոտ քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները
2022-10-24Նախագահ Հարությունյանն ընդունել է բռնցքամարտի Եվրոպայի պատանի չեմպիոն Էրիկ Առստամյանին և նրա մարզիչ Նարեկ Աբրահամյանին
2022-10-21Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի կազմի հետ
2022-10-21Նախագահ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign