ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 17/08/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Նախագահ Հարությունյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ:

Հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը գերազանցելով 14.3 տոկոսով:

Գերատեսչության կողմից ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած հարկ վճարողներին վնասի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի գործունեության մի շարք տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական բազայի ստեղծման և այլ ուղղություններով:

Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել համակարգի ծառայողների հետևողական գործունեության համար, նշել, որ պետք է շարունակել հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բոլոր գործողությունները պետք է իրականացնել միմիայն օրենքի սահմաններում՝ բոլոր հարկատուների նկատմամբ ձևավորելով հավասար վերաբերմունք:

Նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրի ներքին և արտաքին խնդիրներին, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

 

2022-06-07



2022-08-15Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների
2022-08-15Նախագահի մոտ համայնքների սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
2022-08-10Հանրապետության նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
2022-07-31Նախագահ Հարությունյանն ընդունել է «100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին և մի խումբ նվիրատուների
2022-07-05Նախագահ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին
2022-07-01Հանրապետության նախագահը մասնակցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
2022-06-29Հանրապետության նախագահն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին
2022-06-29Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին
2022-06-18Նախագահ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին
2022-06-17Նախագահ Հարությունյանն ընդունել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը
2022-06-13Նախագահ Հարությունյանը հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
2022-06-08Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ
2022-06-08Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը
2022-06-08Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների
2022-06-07Նախագահ Հարությունյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ
2022-05-22Նախագահ Հարությունյանն ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին
2022-05-20Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին
2022-05-13Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին
2022-05-10Հանրապետության Նախագահն ընդունել է մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների
2022-05-10Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign