ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 20/06/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Նախագահն ընդունել է Հադրութի շրջվարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները:
Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, քննարկվել են ԱՀ բռնազավթված բնակավայրերից տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց լուծմանը միտված պետական ծրագրերը:
Հատուկ անդրադարձ է կատարվել 2020 թվականից առ այսօր տեղահանված պետական հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից հատկացվող գումարների և դրանց տրամադրման նպատակների վերանայման անհրաժեշտությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ տեղահանված տարբեր պետական կառույցներում հաստիքների սպասվող կրճատումների նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ՝ սոցիալական արդարության և զբաղվածության խթանման սկզբունքների պահպանումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հանդիպման նպատակներից մեկն էլ այդ որոշումների վերաբերյալ շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որպեսզի որևէ հարց ուշադրությունից դուրս չմնա:
Անդրադառնալով տեղահանված բնակիչների բնակվարձերի վճարման գործող քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այն վերանայել՝ դարձնելով ավելի արդյունավետ ու հասցեական: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվել են որոշակի մոտեցումներ, որոնց մշակման ու վերջնականացման արդյունքում, Նախագահի հանձնարարությամբ, էական փոփոխություններ են կատարվելու եղած ծրագրերում:
Խոսելով բնակարաններով ապահովելու պետական ծրագրի մասին՝ նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ այն ընթանում է ամբողջ ծավալով և հնարավորինս ողջամիտ ժամկետներում տեղահանված քաղաքացիները, այդ թվում՝ Հադրութի շրջանի բնակիչները ապահովված կլինեն բնակարաններով:
Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետներում գործնական առաջարկություններ ներկայացնել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով բարձրացված կարիքներն ու խնդիրները։

2022-05-06



2022-06-18Նախագահ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին
2022-06-17Նախագահ Հարությունյանն ընդունել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը
2022-06-13Նախագահ Հարությունյանը հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
2022-06-08Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ
2022-06-08Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը
2022-06-08Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների
2022-06-07Նախագահ Հարությունյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ
2022-05-22Նախագահ Հարությունյանն ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին
2022-05-20Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին
2022-05-13Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին
2022-05-10Հանրապետության Նախագահն ընդունել է մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների
2022-05-10Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին
2022-05-06Նախագահ Հարությունյանն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին
2022-05-06Նախագահն ընդունել է Հադրութի շրջվարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների
2022-05-04Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամների հետ
2022-05-04Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի հետ
2022-05-03Հանրապետության նախագահը հանդիպել է ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ
2022-05-03Նախագահ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությանը
2022-05-01Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՕՄ-ի պատվիրակությանը
2022-04-30ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign