ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/11/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Հանրապետության նախագահը շարունակում է հանդիպումները Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ ներկայացուցչությունում ընդունել է «Փառապանծ մարտիկներ», «Արամո», Բերձորի պաշտպանության հատուկ և եզդիական ջոկատների ներկայացուցիչներին՝ հրամանատարների գլխավորությամբ։
Երկրի ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երրորդ պատերազմից մեկ տարի անց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչած կամավորական ջոկատների հետ հանդիպումը ոչ միայն երախտիքի խոսք փոխանցելու առիթ է, այլև հայրենաշինությանը լծվելու առաջարկ և նպատակ։
«Մենք որևէ մեկին նոր բան ապացուցելու կարիք չունենք, քանի որ երբ վտանգված էր Հայրենիքի գոյությունը, դուք առանց երկմտելու մարտի նետվեցիք։ Այսօր կրկին ձեր և ողջ հայության համախմբումն է պետք Արցախի շուրջ, որտեղ ապրող շուրջ 120 հազար մեր հայրենակիցները այդ աջակցության կարիքն ունեն»,- նշել է Հանրապետության նախագահը։
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Արցախի հերոս, Բերձորի պաշտպանության հատուկ ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերականգնման գործընթացներին, ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմակայելուն ուղղված ջանքերի գործադրմանն առնչվող հարցեր։

2021-10-09



2021-11-15Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ
2021-10-09Հանրապետության նախագահը շարունակում է հանդիպումները Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ
2021-10-06Նախագահ Հարությունյանն ընդունել է «Հայոց արծիվներ» ջոկատի անդամներին
2021-10-05Նախագահ Հարությունյանն ընդունել է 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին
2021-10-05ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին
2021-10-04Նախագահ Հարությունյանն ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին
2021-09-29Արցախի Հանրապետության նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստին
2021-09-21Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
2021-09-21Նախագահ Հարությունյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին
2021-09-18Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
2021-09-16Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին
2021-09-13Նախագահ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին
2021-09-08ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին
2021-09-06Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին
2021-08-25ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը
2021-08-24Նախագահ Հարությունյանը Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին
2021-08-22ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ
2021-08-22Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
2021-08-10Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
2021-08-09Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign