ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/11/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների նորակազմ խորհրդի առաջին նիստը։

Օրակարգում ընդգրկված էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ և քարտուղար ընտրելու, ռեկտորի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու, կազմակերպչական կառուցվածքի մեջ փոփոխություններ իրականացնելու, շենքային պայմանների հետ կապված մի շարք հարցեր:

Հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ՝ խորհրդի նախագահ է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի ուսանող Արմավիր Գալստյանը: Նախքան ռեկտորի մրցույթի կայացումը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ճարտարապետության թեկնածու, դոցենտ Նվեր Միքայելյանը:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը կարևորել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դերն Արցախի գիտակրթական ու տեխնոլոգիական զարգացման և հետպատերազմյան շրջանում տնտեսական ներուժի վերականգնման գործում՝ ընդգծելով դասավանդման ժամանակակից մեթոդների գործարկման և ուսանողական կյանքի աշխուժացման նշանակությունը:

Անդրադառնալով անվճար բարձրագույն կրթության ծրագրին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի գրեթե բոլոր ուսանողների համար արդեն իսկ 2020-2021 թթ. ուսումնական տարում կրթությունը եղել է անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով: Նա հանձնարարել է նախորդ տարվա փորձի հիման վրա սեղմ ժամկետներում ավարտել 2021-2022 թթ. ուստարվա վարձավճարների փոխհատուցման սկզբունքների մշակման ու հաստատման աշխատանքները:

Խոսելով կրթական ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի բուհերում կրթություն ստանալը որակական առումով պետք է գրավիչ դառնա նաև Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար: Այդ համատեքստում նա հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին ծրագրեր մշակել ու իրագործել արցախյան բուհերի որակի բարձրացման, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով մասնագիտական առարկաների դասավանդման ուղղությամբ:

Նիստի ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքումով դպրոց ընդունվելու կարգին և ընդգծել, որ, հաշվի առնելով ռուսաց լեզվի դերն արցախցիների կյանքում և դիմորդների թիվը, անհրաժեշտ է ռուսական թեքումով ուսուցումը հասանելի դարձնել բոլոր ցանկացողների համար: Այս ուղղությամբ Նախագահը հանձնարարել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանին մշակել և գործարկել նոր մոտեցումներ՝ ընդլայնելով հայերենին զուգահեռ ռուսերենով դասավանդման հնարավորությունները դպրոցներում:

 

2021-08-25



2021-11-15Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ
2021-10-09Հանրապետության նախագահը շարունակում է հանդիպումները Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ
2021-10-06Նախագահ Հարությունյանն ընդունել է «Հայոց արծիվներ» ջոկատի անդամներին
2021-10-05Նախագահ Հարությունյանն ընդունել է 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին
2021-10-05ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին
2021-10-04Նախագահ Հարությունյանն ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին
2021-09-29Արցախի Հանրապետության նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստին
2021-09-21Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
2021-09-21Նախագահ Հարությունյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին
2021-09-18Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
2021-09-16Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին
2021-09-13Նախագահ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին
2021-09-08ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին
2021-09-06Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին
2021-08-25ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը
2021-08-24Նախագահ Հարությունյանը Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին
2021-08-22ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ
2021-08-22Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
2021-08-10Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
2021-08-09Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign