ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 02/03/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:
Երկրի ղեկավարը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի և տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն: Հանրապետության նախագահի խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաև սակագների վերանայումը, մեծապես փոխելու են ոչ միայն հանրային տրամադրությունները, այլև իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի ներդրումային դաշտի գրավչության վրա:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ, չնայած համավարակի պատճառով ներկրված նոր սարքավորումների տեղադրումը դանդաղել էր, բայց այս օրերին ընկերությունը ողջ ծավալով շարունակում է աշխատանքները: Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Իսկ մինչև տարեվերջ նոր 3G ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:
Մինչև 2022թ.-ը էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին:

2020-09-04



2021-03-02Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին
2021-02-22ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը
2021-02-21ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին
2021-02-19Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների համար բնակարաններ կկառուցվեն Ասկերանի շրջանում
2021-02-16Արցախի նախագահի աշխատակազմը հանդիպում-քննարկում է կազմակերպել հումանիտար հարցերով սփյուռքյան մի խումբ կառույցների հետ
2021-02-16Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին
2021-02-16Հանրապետության նախագահն ընդունել է տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներին
2021-02-15Արայիկ Հարությունյանը հանդիպել է առողջապահության և արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ
2021-02-14ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
2021-02-11Արցախի նախագահն ընդունել է անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
2021-02-11Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամներին
2021-02-10Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին
2021-02-09Կայացել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ
2021-02-09ԱՀ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդի նիստ՝ պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծումների վերաբերյալ
2021-02-08Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
2021-02-05Նախագահ Հարությունյանը հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
2021-02-04Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների անդամներին
2021-02-03Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին
2021-02-03Հանրապետության նախագահն ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և Հայրապետական նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
2021-01-26Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign