ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 22/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 7-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ։
Ծրագրային անելիքների մասին զեկույցով հանդես է եկել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը։ Նախարարը երկրի ղեկավարին է ներկայացրել նորաստեղծ պետական գերատեսչության կառուցվածքը, որը համապատասխանեցվել է ոլորտի գերակա ուղղություններին։
Ժիրայր Միրզոյանը նշել է, որ այսօր Հանրապետության առջև ծառացած ամենահրատապ խնդիրներից են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ու դրանց իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների անհամապատասխանության վերացումը և ՏԻՄ համակարգը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումը։ Այդ նպատակով արդեն իսկ մշակվել է Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների հայեցակարգ, և նախանշվել են հետագա անելիքները։
Իր խոսքում նախագահ Հարությունյանը շեշտել է, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են լինելու տարածքային համաչափ զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև նոր որակի տարածքային կառավարման ապահովմանը։ Նախագահը նշել է, որ նախարարությունը լուրջ և համապարփակ աշխատանք պետք է իրականացնի նաև բնական պաշարների կառավարման ոլորտում։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնել անտառների ապօրինի հատումների կանխարգելմանը և ընդերքի արդյունավետ ու բարեխիղճ օգտագործմանն ուղղված նախկինում իրականացվող քաղաքականության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ցանկացած չարաշահում և կոռուպցիոն երևույթ պետք է պատժվեն խստագույն կերպով։
Անդրադառնալով նախարարության վարչական շենքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն պատկանում է մասնավոր ընկերության, և վերջինս իր խնդրանքով շենքն անհատույց տրամադրել է նախարարությանը:

2020-08-07



2020-09-22ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ
2020-09-21ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
2020-09-18Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը
2020-09-17Նախագահ Հարությունյանը պատվավոր կոչումներ է շնորհել մարզական ոլորտի մի խումբ երախտավորների
2020-09-16ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը
2020-09-15ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորներին
2020-09-14Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանն Արցախին 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար
2020-09-09Նախագահ Հարությունյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին
2020-09-04Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին
2020-09-03Նախագահ Հարությունյանն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին
2020-09-01ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին
2020-09-01Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ
2020-08-31ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը
2020-08-31Հանրապետության նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին
2020-08-31Նախագահ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
2020-08-30Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին
2020-08-29Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին
2020-08-29Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
2020-08-27ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռավար քննարկում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ
2020-08-27ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign