ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 27/09/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Նախագահ Հարությունյանն արժեքավոր նվերներ է հանձնել Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին

Գեոդեզիստի, հողաշինարարի և անշարժ գույքի կադաստրի աշխատակցի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ընդունել է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքի համար արժեքավոր նվերներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների:
Հանդիպմանը քննարկվել են նաև համակարգի գործունեությանը, առկա խնդիրներին և անելիքներին վերաբերող հարցեր:
Այդ համատեքստում երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել բնակչությանը ավելորդ վարչարարությունից զերծ պահելու, մատուցվող ծառայությունների որակն ու մատչելիությունը բարձրացնելու, համակարգում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ՝ նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու և կառավարության կողմից դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:

 

 

2020-08-01



2020-09-25Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում. նախագահը ծանոթացել է պայմաններին
2020-09-25Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին
2020-09-22ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ
2020-09-21ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
2020-09-18Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը
2020-09-17Նախագահ Հարությունյանը պատվավոր կոչումներ է շնորհել մարզական ոլորտի մի խումբ երախտավորների
2020-09-16ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը
2020-09-15ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորներին
2020-09-14Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանն Արցախին 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար
2020-09-09Նախագահ Հարությունյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին
2020-09-04Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին
2020-09-03Նախագահ Հարությունյանն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին
2020-09-01ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին
2020-09-01Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ
2020-08-31ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը
2020-08-31Հանրապետության նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին
2020-08-31Նախագահ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
2020-08-30Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին
2020-08-29Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին
2020-08-29Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign