ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 15/06/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին:
Վերջինս հանդես է եկել շրջանում համավարակային կայուն իրավիճակի, բերքահավաքի ընթացիկ աշխատանքների և հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ:
Հանդիպմանը քննարկվել են կապիտալ շինարարության տարբեր ծրագրեր: Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ «Դիզակշին» ընկերությանը լրացուցիչ 140 մլն ՀՀ դրամ կհատկացվի, որից 70 մլն-ը՝ ներհամայնքային ճանապարհների սալապատման, 40 մլն-ը՝ շրջանում բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Եւս 65 մլն ՀՀ դրամ հատկացվելու է շրջանի վարչակազմին՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով: Նախագահի խոսքով՝ այս տարի հերթացուցակում գտնվող շրջանի բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 12 առանձնատան փոխարեն կկառուցվի 18 առանձնատուն: Կուսումնասիրվի նաև Հադրութ քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով շուտով կսկսվեն Տող-Տումի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև պետական ծրագրում կներառվի Թաղուտ համայնքում նոր դպրոցական շենքի կառուցումը:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

2020-06-30



2021-06-15ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին
2021-06-10Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար
2021-06-05ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին
2021-06-05ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը
2021-06-02Արայիկ Հարությունյանը ֆինանսների նախարարության աշխատակիցներին է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին
2021-05-27Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մեխանիզմներ մշակել ճանապարհային երթևեկությանն առնչվող որոշ տուգանքների ներման ու փոխհատուցման համար
2021-05-26Նախագահ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին
2021-05-26Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին
2021-05-19ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին
2021-05-11Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Մեսրոպ Առաքելյանին
2021-05-09Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր
2021-05-06Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
2021-05-03ԱՀ նախագահն ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին
2021-04-28Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԳՆ աշխատակազմի հետ
2021-04-15ԱՀ նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետին
2021-04-14ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին
2021-04-14«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում. Արայիկ Հարությունյանն ընդունել է կառույցի ներկայացուցչին
2021-04-08Կարևոր է, որ ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. ՀՀ վարչապետը՝ ԱՀ նախագահին
2021-04-08Արցախի նախագահը նյութական վնասների փոխհատուցման հարցերի շուրջ ՀՀ Կառավարության պատասխանատուների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել
2021-04-05Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման ներկայացուցիչներին

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign