ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 13/08/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Նոր ուսումնական տարուց բուհերում կգործի անվճար կրթության ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին:
Հանդիպմանը քննարկվել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Լուսինե Ղարախանյանը հանրապետության նախագահին է ներկայացրել համավարակի պայմաններում նոր ուսումնական տարում առցանց և կենդանի ուսուցման արդյունավետ կազմակերպման համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի համար ուսուցման առցանց հարթակի մշակմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել անվճար ու որակյալ բարձրագույն կրթության կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հանրապետության նախագահը նշել է, որ համավարակի տեմպերի նվազման դեպքում առաջնահերթությունը կտրվի կենդանի ուսուցմանը՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը: Անդրադառնալով անվճար բուհական կրթության ծրագրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական հավատարմագրված բուհերի բակալավրի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգի բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով: Մասնավոր բուհերի դեպքում սկզբունքը կվերաբերի միայն ընթացիկ տարում ուսումնական հաստատություն ընդունվածներին: Նախագահի հանձնարարությամբ՝ որակյալ կրթություն ապահովելու նպատակով պարբերաբար աշխատանքներ կիրականացվեն նաև բուհերի դասախոսների վերապատրաստման և կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ:
ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների պարագայում անվճար ուսուցման ծրագիրը կգործի մասնակի: Մասնավորապես՝ անվճար ուսման հնարավորություն կունենան միայն այն ուսանողները, որոնց ընտրած մասնագիտությունները Արցախի բուհերի կողմից առաջարկվող ցանկում չկան: Բացի այդ՝ նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումն ավարտելուց հետո Արցախ վերադառնալու և տեղում որոշակի ժամանակահատված պարտադիր աշխատելու մասին: Այն խախտելու դեպքում բուհերի շրջանավարտները պետք է պետությանը փոխահատուցեն ուսման համար ստացած ամբողջ գումարը և որոշակի չափով տուգանք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:

2020-06-24



2020-08-11Նախագահ Հարությունյանն ընդունել է Օնիկ Գասպարյանին
2020-08-11Նախագահ Հարությունյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին
2020-08-07Նախագահ Հարությունյանը մասնագիտական տոնին ընդառաջ պարգևներ է հանձնել շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
2020-08-07ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ
2020-08-06Հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ
2020-08-01Նախագահ Հարությունյանն արժեքավոր նվերներ է հանձնել Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին
2020-07-29Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին
2020-07-29Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը
2020-07-28ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը
2020-07-24Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին
2020-07-24Նախագահ Հարությունյանը ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը
2020-07-17Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին
2020-07-16Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին
2020-07-10Հանդիպում Սեյրան Օհանյանի հետ
2020-07-10Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
2020-07-09Բնակարանային պայմանների բարելավման նպատակով շրջանին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի. Նախագահն ընդունել է Շուշիի շրջվարչակազմի ղեկավարին
2020-07-08Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների
2020-07-07Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին
2020-07-07Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
2020-07-04Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign