ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 03/07/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք՝ ընդգծելով, որ ԱԽ նորանշանակ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ ԱՀ անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և նոր կառուցվածքի վերաբերյալ:
«Անվտանգության խորհուրդը պետք է դառնա պետական կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր բնակչությանը մտահոգող հիմնահարցերը: Համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»,- նշել է Ա. Հարությունյանը:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սամվել Բաբայանը նշել է, որ կանի հնարավորը հուշագրի բոլոր կետերի իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու ինչպես անվտանգության և քաղպաշտպանության, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:

 

 

2020-06-01



2020-07-01Արայիկ Հարությունյանը մասնագիտական օրվա կապակցությամբ պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների
2020-07-01Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Արտյուշա Հարությունյանին
2020-06-30Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին
2020-06-29ԱՀ կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը. Նախագահ Հարությունյանն ընդունել է Կարո Քեբաբջյանին
2020-06-27ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությանը
2020-06-25Մարտակերտի շրջանի հիմնախնդիրները կլուծվեն ըստ առաջնահերթության
2020-06-24Նոր ուսումնական տարուց բուհերում կգործի անվճար կրթության ծրագիրը
2020-06-23Քաշաթաղում մեկնարկում են ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր. նախագահ Հարությունյանն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին
2020-06-23Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ տանող մոտ 18կմ երկարությամբ ճանապարհը կասֆալտապատվի. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին
2020-06-23Այն պաշտոնյաներն, ովքեր անհարգալից վերաբերմունք դրսևորեն իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան խիստ արձագանքի
2020-06-19Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը. Երևանում տեղի է ունենում ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը
2020-06-19Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ
2020-06-16ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին
2020-06-15ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
2020-06-11Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
2020-06-06Ստեղծված են բոլոր նախադրյալները պարենային անվտանգության ապահովման համար. Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին
2020-06-04«Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» խոստումը նախանշված ժամկետում կյանքի կկոչվի. Հանրապետության նախագահն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին
2020-06-02Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
2020-06-01Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը
2020-06-01ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign