ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 30/03/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացում Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացմանը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը:
«Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը, տարբեր երկրներում եւ ատյաններում մեր մասին ճշմարտացի տեղեկությունների տարածումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի իրականացումը, բազմաթիվ պետությունների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետությունում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ եւ անձնվեր աշխատանքի»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

2020-02-25



2020-03-26Նախագահ Սահակյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
2020-03-24Հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
2020-03-21Հանդիպում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ
2020-03-05Նախագահ Սահակյանը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել
2020-03-03Հանդիպում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ
2020-02-27Խորհրդակցություն հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ
2020-02-25Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացում Ստեփանակերտում
2020-02-25Հանդիպում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի հետ
2020-02-21Հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ
2020-02-20Հանդիպում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ
2020-02-18Հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ
2020-02-15Հանդիպում կինոռեժիսոր եւ սցենարիստ Սամվել Թադեւոսյանի հետ
2020-02-13Հանդիպում Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ
2020-02-13Հանդիպում ԱՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ
2020-02-07Նախագահ Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել
2020-02-06Տեղի է ունեցել կառավարության նիստ Բակո Սահակյանի նախագահությամբ
2020-02-05Հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
2020-01-29Հանդիպում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ
2020-01-21Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ
2019-12-26Մարզիկների ու մարզիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն Նախագահի նստավայրում

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign