ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 16/11/2019
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


«Գյուղատնտեսության ներկան եւ ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան եւ ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստին:
Իր ելույթում Նախագահը նշել է, որ կոնֆերանսում քննարկվող թեմաները հետաքրքիր են ու պահանջված եւ առանձնակի տեղ են զբաղեցնում մեր հանրապետության սոցիալ-տնտեսական օրակարգում:
«Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից է եւ այսուհետ էլ կմնա մեր հանրապետության տնտեսական համակարգի հիմնասյուներից մեկը: Այս ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք, որ Արցախի գյուղատնտեսությունը լինի ճկուն, մրցունակ, լայնորեն օգտագործի տարբեր երկրների առաջատար փորձը եւ ժամանակակից տեխնոլոգիաները, բնական է, հաշվի առնելով մեր տեղական յուրահատկությունները: Եվ այս տեսակետից նման միջոցառումների անցկացումն Արցախում պահանջված է»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:
Երկրի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» եւ «Երախտագիտություն» մեդալներով պարգեւատրել է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության կառավարական, գիտակրթական եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:

2019-10-12



2019-11-16Հանդիպում ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակության հետ
2019-11-15Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԱՀ Նախագահի նստավայրում
2019-11-13Հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ
2019-11-13Հանդիպում Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի եւ գործադիր տնօրենի հետ
2019-11-09Հանդիպում Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ
2019-11-07Նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ
2019-11-07Բակո Սահակյանն այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ
2019-11-01Հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
2019-10-31Հանդիպում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի հետ
2019-10-30Հանդիպում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ
2019-10-28Հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ
2019-10-24Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում
2019-10-23Հանդիպում «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարթա Մենսոյանի հետ
2019-10-23Հանդիպում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
2019-10-22Հանդիպում Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունի հետ
2019-10-16Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
2019-10-14Խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ
2019-10-12«Գյուղատնտեսության ներկան եւ ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստ
2019-10-12Հանդիպում ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ
2019-10-12Հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2019 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign