ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 06/06/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Շնորհավորական ուղերձ Մաքսիմ Հովհաննիսյանին ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել անվանի գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանին` ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Մաքսիմ Երվանդի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հայրենի Արցախում, այնպես էլ նրա սահմաններից դուրս Դուք հայտնի եք որպես անվանի գրող, հրապարակախոս, լրագրող ու մտավորական, որպես մեծ հայրենասեր ու քաղաքացի, ով ամենածանր իսկ պահերին միշտ եղել է իր ժողովրդի կողքին, ապրել նրա հոգսերով ու խնդիրներով, արտահայտել արցախահայության ձգտումներն ու նպատակները: Ձեր բազմաթիվ ստեղծագործություններն ու հրապարակումները, Ձեր անցած հարուստ ճանապարհը դրա վառ վկայությունն են, ինչի համար էլ վայելում եք հարազատ ժողովրդի սերն ու հարգանքը:
Եվ այսօր, նայելով ապրած տարիների բարձունքից, Դուք կարող եք լինել հպարտ, քանի որ անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին եւ արժանի ներդրում ունեցել հանուն անկախության ու ազատության մեր երկարամյա պայքարում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք ու նորանոր հաջողություններ»:

 

 

2014-02-18



2020-06-06Ստեղծված են բոլոր նախադրյալները պարենային անվտանգության ապահովման համար. Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին
2020-06-04«Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» խոստումը նախանշված ժամկետում կյանքի կկոչվի. Հանրապետության նախագահն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին
2020-06-02Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
2020-06-01Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը
2020-06-01ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին
2020-05-29Նախագահ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը
2020-05-28ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
2020-05-28Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ
2020-05-25Տեսանյութ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՊԲ հրամանատար, ՊՆ պաշտոնակատար Ջալալ Հարությունյանին
2020-05-25Տեսանյութ:Նախագահ Հարությունյանն իր գլխավորած քաղաքական դաշինքի անունից հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ
2020-05-22Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
2020-05-22Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել
2020-05-22Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն արտաքին քաղաքական հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել
2020-05-22ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին
2020-05-22Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը
2020-05-15Հանդիպում “HALO Trust” կազմակերպության պատվիրակության հետ
2020-05-12Հանդիպում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ
2020-05-12Հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
2020-05-11Հանդիպում Էդմոն Մարուքյանի եւ Մանե Թանդիլյանի հետ
2020-05-10Հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign