ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 13/05/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Աշխատանքային հանդիպումներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Աշխատանքային հանդիպումներ


Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և ակումբների մի խումբ ֆուտբոլիստների։
Քննարկվել են ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։
Երկրի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել ֆուտբոլի զարգացման համար ֆեդերացիայի կողմից գործադրվող ջանքերը և հավաստիացրել` չնայած հետպատերազմական շրջանին հատուկ սոցիալ-տնտեսական դժվարություններին՝ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացման ծրագրերը։
Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև ֆեդերացիայի խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։

2022-05-13



2022-05-13Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին
2022-05-10Հանրապետության Նախագահն ընդունել է մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների
2022-05-10Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին
2022-05-06Նախագահ Հարությունյանն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին
2022-05-06Նախագահն ընդունել է Հադրութի շրջվարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների
2022-05-04Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամների հետ
2022-05-04Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի հետ
2022-05-03Հանրապետության նախագահը հանդիպել է ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ
2022-05-03Նախագահ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությանը
2022-05-01Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՕՄ-ի պատվիրակությանը
2022-04-30ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ
2022-04-29Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախի ժողովուրդն է. Երևանում կայացել է ԱՀ և ՀՀ ղեկավարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
2022-04-27Նախագահ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ
2022-04-26Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ դատական համակարգի պատասխանատուների հետ
2022-04-16Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ գիտական խորհրդի հետ
2022-04-15Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ
2022-04-15Հանրապետության նախագահն ընդունել է մի խումբ կամավորականների
2022-04-14Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
2022-03-28Նախագահ Հարությունյանը Ազգային ժողովում ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները
2022-03-23Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign