ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 16/03/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Հանդիպումներ Լիոնում

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր վարչական շրջանների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը, և ընդգծել Օվերն Ռոն Ալպ շրջանի հետ ավանդական դարձած կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում համոզմունք է հայտնվում, որ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև հակամարտությունը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի հարգման պայմանով, ինչպես նաև կոչ է արվում Ֆրանսիային, Եվրամիությանը և միջազգային հանրությանը համախմբված մնալ՝ պաշտպանելու համար Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը:

Հռչակագրում ասվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներն ու ռմբակոծությունները շարունակվում են, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարգել հայտարարության դրույթները և ոչ էլ դրան հաջորդած բանակցությունների ընթացքում իր ստանձնած պարտավորությունները:

<<Արցախից հետո հարձակման ենթարկելով Հայաստանը, ռմբակոծելով և մասնավորապես թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ Ադրբեջանը ցանկանում է բռնությամբ արտատարածքային ճանապարհ (միջանցք) ստեղծել իր տարածքի և Նախիջևանի միջև՝ կտրել-անցնելով Արցախի տարածքը և Սյունիքի մարզը>>,- ընդգծվում է հռչակագրի մեջ:

Օվերն Ռոն Ալպ շրջանը վերահաստատել է իր հավատարմությունը ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներին և գաղափարներին և անհանդուրժելի համարել հարձակումները սահմանների երկայնքով և քաղաքացիական բնակչության ռմբակոծումները, որոնց միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպել Հայաստանին գնալ զիջումների Արցախի հարցում և ընդունել Արցախի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանությունը:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ:

Քննարկվել են Լիոն քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Լիոնի քաղաքապետը հավաստիացրել է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն:

 

2022-12-09



2023-02-28Նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
2023-02-20Նախագահ Հարությունյանն Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել
2023-02-20Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
2023-01-10Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին
2023-01-06Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին
2022-12-10Հանդիպումներ Մարսելում
2022-12-10Հանդիպում Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2022-12-09Հանդիպումներ Լիոնում
2022-12-08Հանդիպում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ
2022-12-07Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ
2022-12-06Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ
2022-12-02Նախագահ Հարությունյանը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը
2022-11-30Նախագահ Հարությունյանը մասնակցել է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված ժողովին
2022-11-19Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտում մասնակցել է Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը
2022-11-18Նախագահ Հարությունյանը մասնակցել է ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված «Հանրային առաջնորդության» դասընթացի բացման արարողությանը
2022-11-09Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
2022-10-30Նախագահ Հարությունյանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ կազմավորման 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
2022-10-30Նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին
2022-10-24Նախագահ Հարությունյանը Ճարտարում մասնակցել է բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը
2022-10-15Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign