ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 28/03/2023
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Հանդիպում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպվել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Խորհրդի համակարգողներ ֆրանսահայ հասարակական գործիչ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Իր հերթին երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հանրապետությունում ընթացող սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը՝ ուղղված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:

Առկա մարտահրավերներին դիմակայելու, կատարվող աշխատանքները հաջողությամբ իրականացնելու ու պատերազմից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում Նախագահը կարևորել է համահայկական համախմբվածության, յուրաքանչյուր հայի ներգրավվածության աստիճանի բարձրացման և ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:
«Ամեն մեկը, որտեղ էլ լինի, իր գիտելիքների, փորձի, կարողությունների, ունակությունների ու հմտությունների սահմաններում պետք է նպաստի Հայրենիքի զարգացմանն ու զորացմանը: Սա է հայոց պետականությունն ամրացնելու, ժամանակակից հարափոփոխ աշխարհում մեր ազգային ինքնությունը պահելու միակ ճանապարհը: Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքը միշտ կանգնած է եղել Արցախի կողքին ու այսօր էլ օգնում է ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` միշտ մնալով հայկական: Նախագահ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ ֆրանսահայերը կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունը ու կնպաստեն Արցախի և Ֆրանսիայի միջև գործնական կապերի խորացմանը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: Անվտանգությանն առնչվող հարցին ի պատասխան՝ Նախագահը նշել է, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը անհրաժեշտ է ապահովել ՌԴ խաղաղապահների, որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի, անժամկետ առաքելությունն Արցախում՝ դրան զուգահեռ աշխատելով լրացուցիչ միջազգային երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:

2022-12-08



2023-02-28Նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
2023-02-20Նախագահ Հարությունյանն Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել
2023-02-20Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
2023-01-10Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին
2023-01-06Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին
2022-12-10Հանդիպումներ Մարսելում
2022-12-10Հանդիպում Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2022-12-09Հանդիպումներ Լիոնում
2022-12-08Հանդիպում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ
2022-12-07Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ
2022-12-06Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ
2022-12-02Նախագահ Հարությունյանը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը
2022-11-30Նախագահ Հարությունյանը մասնակցել է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված ժողովին
2022-11-19Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտում մասնակցել է Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը
2022-11-18Նախագահ Հարությունյանը մասնակցել է ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված «Հանրային առաջնորդության» դասընթացի բացման արարողությանը
2022-11-09Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
2022-10-30Նախագահ Հարությունյանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ կազմավորման 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
2022-10-30Նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին
2022-10-24Նախագահ Հարությունյանը Ճարտարում մասնակցել է բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը
2022-10-15Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

photo
 
 
photo
 
 
© 2007—2023 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign