ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 17/01/2022
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի. Նախագահ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Արցախյան հիմնախնդրի քաղաքական լուծման ճանապարհին գերակա է մնում ազգերի ինքնորոշման իրավունքը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շնորհիվ պետք է շարունակել բանակցային գործընթացը: Անդրադառնալով Արցախում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ մինչև տարեվերջ առնվազն 300 բնակարան միայն Ստեփանակերտ քաղաքում կհանձնվի շահագործման:
«Բացի այդ, մեզ հաջողվել է ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ հազարավոր բնակարանների հիմքեր դնել, և մինչև եկող տարվա վերջ առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինենք»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ բնակարանաշինությունը Արցախի ժողովրդագրական խնդիրը լուծելու առումով կարևոր նշանակություն ունի:
Նախագահ Հարությունյանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել, որ Հայաստանի՝ 2022 թվականի պետական բյուջեում արտացոլվել է բավական մեծ գումար, որը թույլ է տալու Արցախի կողմից վերականգնվող տնտեսության հաշվին մուտքագրված գումարներով ևս միասին լուծել հիմնական խնդիրները:
«Ուզում եմ նշել, որ բավական ակտիվ համագործակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր կառույցներ, օպերատիվ արձագանքում են մեր բոլոր հարցերին: Բարձրացված ցանկացած խնդիր՝ սոցիալական, ենթակառուցվածքային, թե այլ, լուծում է ստանում, և այսօր այն բնականոն կյանքը, որ Արցախում կա, հիմնականում պայմանավորված է Հայաստանի կառավարության հատուկ ուշադրությամբ, ամենօրյա աշխատանքով, որը տեղի է ունենում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Ողջունելով նախագահ Հարությունյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո համատեղ աշխատանքը երբեք չի դադարել, և կարևոր է դրանց արդյունքները վերլուծելը և իրադրությունը գնահատելը:
«Կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում Արցախի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Իհարկե, մենք չենք համարում, թե այն, ինչ արված է, գոհացուցիչ է, և մենք, բնականաբար, պետք է շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ զուտ աջակցության ծրագրերը, ինչպես բազմիցս խոսել ենք, փոխարինելով զարգացման ծրագրերով»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է նաև, աշխատանքային մակարդակում իրականացվող քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա տեսլականի վերաբերյալ:
«Իհարկե, մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը:
Այս բոլոր հարցերը մշտապես մեր աշխատանքային միացյալ օրակարգում են, և այսօր նույնպես մենք այդ թեմաներով առավել մանրամասն քննարկումներ կունենանք: Կրկին ողջունում եմ և ուրախ եմ Ձեզ տեսնել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

2021-11-03



2022-01-06Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին
2021-12-31Նախագահ Հարությունյանն այցելել է առաջնագիծ և շնորհավորել Պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողների Ամանորը
2021-12-07Նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
2021-12-07Նախագահ Հարությունյանը Մարտունիում մասնակցել է յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-11-27Նախագահ Հարությունյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
2021-11-21Նախագահ Հարությունյանը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-11-19Նախագահ Հարությունյանն Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ
2021-11-09Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
2021-11-03Կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի. Նախագահ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետին
2021-11-03Նախագահ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոսներ Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը
2021-11-02Մինչև տարեվերջ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-10-30Նախագահ Հարությունյանը մասնակցել է ԱԻՊԾ համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
2021-10-22Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-27Նախագահ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին
2021-09-25Նախագահ Հարությունյանը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-09-21Նախագահ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
2021-09-18Նախագահ Հարությունյանն այցելել է Ասկերանում գործող ցեմենտի արտադրության նորաբաց գործարան
2021-09-14Նախագահ Հարությունյանը հանդիպել է <<Ազատ Արցախ>> թերթի ստեղծագործական կոլեկտիվի հետ
2021-09-14ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին
2021-09-12Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

photo
 
 
photo
 
 
© 2007—2022 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign