ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/11/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային հերթական շրջայցը սկսել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից, որտեղ ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին։ Նախագծով նախատեսված 15 քառահարկ շենքերը, որոնք, ընդհանուր առմամբ կունենան 2, 3 և 4 սենյականոց 240 բնակարաններ, շահագործման կհանձնվեն 2023թ.-ին:

Երկրի ղեկավարն այնուհետև այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք և հետևել «Ապրելու Արցախ» հիմնադրամի ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին: Պատասխանատուները տեղեկացրել են, որ ծրագրին արդեն արձագանքել են մեկ տասնյակից ավելի շահառուներ, և հույս ունեն, որ նրանց թիվը շարունակելու է աճել:
Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին, ընդգծել, որ ԱՀ Կառավարությունը շարունակելու է իր բաժին մասնակցությունն ունենալ համահայկական ուժերով իրականացվող նախագծին:
Նախագահը ծանոթացել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն և Պատարա համայնքները մայրուղուն կապող ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին: Մանրամասները տեղում ներկայացրել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել հողային հիմնական աշխատանքները, իսկ հաջորդ տարում կիրականացվի ասֆալտապատումը:
Շրջայցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Պատարայի ջրամբարի շինհրապարակում, ծանոթացել Ստեփանակերտը խմելու ջրով ապահովվելուն ուղղված խողովակաշարի անցկացման գործընթացին: ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և, համաձայն նախագահի հանձնարարականի, 2022 թվականի գարնանն այն շահագործման կհանձնվի:
Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ծրագրերի պատասխանատուներին՝ շեշտել, որ դրանք հետևողական կերպով պետք է իրագործել ժամանակին և բարձր որակով:

 

2021-10-22



2021-11-27Նախագահ Հարությունյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
2021-11-21Նախագահ Հարությունյանը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-11-19Նախագահ Հարությունյանն Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ
2021-11-09Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
2021-11-03Կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի. Նախագահ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետին
2021-11-03Նախագահ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոսներ Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը
2021-11-02Մինչև տարեվերջ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-10-30Նախագահ Հարությունյանը մասնակցել է ԱԻՊԾ համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
2021-10-22Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-27Նախագահ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին
2021-09-25Նախագահ Հարությունյանը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-09-21Նախագահ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
2021-09-18Նախագահ Հարությունյանն այցելել է Ասկերանում գործող ցեմենտի արտադրության նորաբաց գործարան
2021-09-14Նախագահ Հարությունյանը հանդիպել է <<Ազատ Արցախ>> թերթի ստեղծագործական կոլեկտիվի հետ
2021-09-14ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին
2021-09-12Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-10Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն. Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել շինարարության մեկնարկին
2021-09-06ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ
2021-09-02Նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
2021-09-01Մեկնարկել է Պատարա գետը մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը. Նախագահը ծանոթացել է աշխատանքներին

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign