Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի խմբագրության գրասենյակ, հանդիպել թերթի ստեղծագործական կոլեկտիվի հետ:
Հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ կապված ԱՀ ներքին եւ արտաքին քաղաքականության, տեղեկատվական ոլորտի զարգացման հետ:
Կարևորելով <<Ազատ Արցախ>> թերթի դերակատարությունը տեղեկատվական դաշտում՝ երկրի ղեկավարը հորդորել է լրագրողներին ավելի ակտիվ լուսաբանել հանրապետությունում իրականացվող պետական ծրագրերը:
2021-09-14