ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 25/10/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Կարկառ գետի գլխավոր հանգույցի շահագործման արդյունքում մինչև տարեվերջ 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում։
Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է պետական միջոցներով կառուցվող Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին: Պատասխանատունների ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի: Նախագահը հանձնարարել է ավելացնել աշխատուժի հնարավորությունները և համակարգն ամբողջությամբ շահագործման հանձնել տարեվերջին: Արդյունքում կայուն ոռոգովի կդառնան ենթաշրջանի ավելի քան 2 հազար հեկտար հարթավայրային գոտում գտնվող հողատարածքներ, որոնք էականորեն փոխելու են տարածքում գյուղատնտեսական մթերքների արտադրության տեսակարար կշիռը:
Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ է ունեցել Խանապատ և Խրամորթ համայնքների բնակիչների հետ: Քննարկվել են ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Բարձր գնահատելով երկու համայնքներում տեղահանված տասնյակ ընտանիքների տեղավորման աշխատանքները՝ նախագահն ընդգծել է, որ պետք է շարունակել գործընթացը՝ խոստանալով, որ Կառավարությունն այդ ուղղությամբ կակտիվացնի գործադրվող ջանքերը: Անդրադառնալով ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կասֆալտապատվի դեպի Խրամորթ տանող ճանապարհը, կշարունակվեն ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ:
Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, պաշտոնատար այլ անձինք:

2021-06-03



2021-10-22Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-27Նախագահ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին
2021-09-25Նախագահ Հարությունյանը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-09-21Նախագահ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
2021-09-18Նախագահ Հարությունյանն այցելել է Ասկերանում գործող ցեմենտի արտադրության նորաբաց գործարան
2021-09-14Նախագահ Հարությունյանը հանդիպել է <<Ազատ Արցախ>> թերթի ստեղծագործական կոլեկտիվի հետ
2021-09-14ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին
2021-09-12Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-10Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն. Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել շինարարության մեկնարկին
2021-09-06ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ
2021-09-02Նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
2021-09-01Մեկնարկել է Պատարա գետը մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը. Նախագահը ծանոթացել է աշխատանքներին
2021-07-25Նախագահ Հարությունյանը հետևել է «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից Ստեփանակերտում անցկացվող վարպետության դասերին
2021-07-07Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
2021-06-30ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
2021-06-29Նախագահ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել
2021-06-08ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հարազատներին
2021-06-08ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ
2021-06-06Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի Մայր տաճարում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին
2021-06-03Կարկառ գետի գլխավոր հանգույցի շահագործման արդյունքում մինչև տարեվերջ 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign