ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 25/10/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
/ Նորություններ / Այցեր, այցելություններ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Այցեր, այցելություններ


Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանի Շոշ և Սարուշեն, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջանի Շոշ և Սարուշեն, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներ։
Շոշ, Սարուշեն և Թաղավարդ համայնքներում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված անելիքները։ Երկրի ղեկավարը նշել է, որ առաջիկայում համայնքներում ավելացվելու է իրականացվող շինաշխատանքների ծավալն՝ ուղղված պատերազմի հետևանքների վերացմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ընթացիկ տարում ԱՀ կառավարության կողմից նախատեսվում է Կարմիր շուկա - Թաղավարդ ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև Շոշի և Սարուշենի ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը։
Անդրադառնալով համայնքների զարգացմանն ու դրանց տնտեսական կյանքի ակտիվացմանը՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու բնակիչների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ։
Քննարկվել են նաև բերքահավաքին վերաբերող մի շարք հարցեր։ Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին՝ բերքահավաքի առաջիկա աշխատանքներն անկորուստ և ժամանակին կազմակերպելու ու ապահովելու ուղղությամբ։
Կարմիր շուկա համայնքում Արայիկ Հարությունյանն այցելել է նոր բնակելի թաղամասի շինհարթակ, որտեղ ծանոթացել է արագ հավաքվող տների տեղադրման աշխատանքների ընթացքին։
Նախագահին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։

 

  

 

2021-06-01



2021-10-22Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-27Նախագահ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին
2021-09-25Նախագահ Հարությունյանը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
2021-09-21Նախագահ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
2021-09-18Նախագահ Հարությունյանն այցելել է Ասկերանում գործող ցեմենտի արտադրության նորաբաց գործարան
2021-09-14Նախագահ Հարությունյանը հանդիպել է <<Ազատ Արցախ>> թերթի ստեղծագործական կոլեկտիվի հետ
2021-09-14ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին
2021-09-12Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
2021-09-10Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն. Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել շինարարության մեկնարկին
2021-09-06ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ
2021-09-02Նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
2021-09-01Մեկնարկել է Պատարա գետը մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը. Նախագահը ծանոթացել է աշխատանքներին
2021-07-25Նախագահ Հարությունյանը հետևել է «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից Ստեփանակերտում անցկացվող վարպետության դասերին
2021-07-07Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
2021-06-30ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
2021-06-29Նախագահ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել
2021-06-08ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հարազատներին
2021-06-08ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ
2021-06-06Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի Մայր տաճարում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին
2021-06-03Կարկառ գետի գլխավոր հանգույցի շահագործման արդյունքում մինչև տարեվերջ 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign